Ռուսները մեր դաշնակիցներն են և իրենք Ադրբեջանին զենք չպիտի ծախեն. Արա Պապյան
«Պատահական չէր, որ այս ամենը Ալիևի և Էրդողանի հանդիպումից հետո տեղի ունեցավ»,-այսօր լրագրողների հետ հանդիպանն ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ հիշեցնելով, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրումից հետո Թուրքիան սպառնաց Ղարաբաղի հակամարտության ապասառեցմամբ:
«Այն ինչ-որ իրենք հաշվարկել էին, չկարողացան իրականացնել: Հիմա շատ կարևոր է, թե մենք ինչպես կկարողանանք արդյունք քաղել մեզ համար: Մեր խնդիրը պիտի լինի առնվազն վերականգնել նախկին դիրքերը»,-նշեց Պապյանը :
Անդրադառնալով ՌԴ դերակատարությանը՝ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը նշեց, որ Ռուսաստանը, լինելով Մինսկի խմբի եռանախագահության անդամ, թող չեզոք հայտարարություններ անի, բայց այնտեղ կան այլ կառույցներ, այդ թվում ՀԱՊԿ-ը, որոնք պետք է միանշանակ հասցեական հայտարարություններ անեն»:
Նրա խոսքով Թուրքիան ևս Մինսկի խմբի անդամ երկիր է, բայց նա լինելով դաշնակից Ադրբեջանին միշտ հանդես է եկել ի պաշտպանություն նրանց:
«Ես չեմ ընդունում այն տեսակետը, երբ որ ասում են, եթե ռուսները զենք չծախեին Ադրբեջանին ուրիշները կծախեին: Թող ծախեին ուրիշները, ռուսները մեր դաշնակիցներն են և իրենք չպիտի ծախեն, դա բիզնես չի: Դաշնակիցը նրա համար է, որ երբեմն տնտեսական, քաղաքական շահերը ստորադասի»,-ավելացրեց Պապյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան