Զոհված զինծառայողները արժանապատվորեն պահել են մեր երկրի սահմանը. Արամ Մանուկյան
«Ապրիլի 1-ից սկսված ու այս օրերի ընթացքում շարունակվող ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինված գործողությունների ժամանակ զոհված երիտասարդները բոլորն էլ իրենց կյանքով են կասեցրել թշնամու առաջխաղացումը»,-այդ մասին այսօր Ազգային ժողովում քառօրյա նիստերի մեկնարկին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Նրանք բոլորն էլ արժանապատվորեն պահել են մեր երկրի սահմանը, բոլոր զոհերը սրբացել են՝ միանալով արցախյան ազատամարտի սուրբ նահատակներին: Ես ուզում եմ դիմենք ծնողներին ասելով, որ անափ, անչափ ցավի հետ միասին, նրանք պետք է տոգորվեն հպարտության զգացումով, հպարտության, որովհետև ցանկացած սուրբ նահատակ պատմական ազգային հպարտություն է, որը յուրաքանչյուրինս է, բայց առաջինը՝ ծնողներինը», -հայտարարեց Մանուկյանը՝ ընդգծելով, որ իրենք զոհված զինծառայողների ծնողների կողքին են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին