Նախագահն ընդունել է Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին, Ջոն Ռոբին Ուորենին, Էյ-իչի Նեգիշին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած գիտնականները Հայաստան են ժամանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակներում:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում գիտության, մասնավորապես՝ բժշկության և հարակից ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Մեր ցանկությունն է, որ նոբելյան մրցանակակիրների օգնությամբ ստեղծենք գիտական նոր ծրագրեր. ԵՊԲՀ ռեկտոր
- Նոբելյան 5 մրցանակակիրներ Հայաստանում հանդես կգան դասախոսություններով