Հալեպի Նոր Գյուղը հրթիռակոծվել է
Զինյալ ահաբեկչական խմբավորումները երեկ ուշ գիշեր հրթիռակոծել են Հալեպի Նոր Գյուղ շրջանը: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից:
Հրթիռակոծության հետևանքով փլվել է մի շենքի երկու հարկը, զոհվել է տեղացի նույն ընտանիքից չորս անդամը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հալեպում իրավիճակը լարված է եղել, տարբեր շրջաններ, այդ թվում նաև հայաբնակ, հրթիռակոծության են ենթարկվել: Հալեպում գործող հայկական հիմնական դպրոցները՝ Ազգային Սահակյան-Զավարյան վարժարան, Ազգային Հայկազյան- Գյուլպենկյան միացյալ վարժարան և Ազգային Քարեն Եփփե ճեմարան, անվտանգության նկատառումներից ելնելով, երեկվանից փակ են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան