Երկրաշարժ Էկվադորի Հանրապետությունում
Այսօր՝ ապրիլի 17-ին, տեղական ժամանակով ժամը 03.58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23.58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 00.350 և արևելյան երկայնության 79.970 աշխարհագրական կոորդինատներով (Էկվադորի ափամերձ տարածք), օջախի 20 կմ խորությամբ, 7.4 մագնիտուդայով երկրաշարժ:
Ըստ աղբյուրի, Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:
Ըստ «Reuters» լրատվական գործակալության նախնական տվյալների՝ ավերվել են շենք-շինություներ, զոհվել է 41 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը