Ալեքսանդր Բրինքենի «Երգ Հայաստանի մասին» օրատորիայի համաշխարհային պրեմիերան կայանալու է Երևանում
Շվեյցարացի երաժիշտ, երգահան և երաժշտագետ Ալեքսանդր Բրինքենի «Երգ Հայաստանի մասին» օրատորիայի համաշխարհային պրեմիերան կայանալու է ապրիլի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին Panorama.am-ին տեղերացրեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից
«Երգ Հայաստանի մասին» օրատորիան՝ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ավետիք Իսահակյանի և Վահագն Դավթյանի տեքստերով, նվիրված է հայ ժողովրդին՝ ի հիշատակ 1894-1923թթ Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության նահատակների:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց