Քաղաքական 17:25 22/04/2016 Հայաստան

Գլոբալ ֆորումում քննարկումն ընթանալու է ցեղասպանության հանցագործության հարցի շուրջ. Վ.Սարգսյան



Երևանում նախորդ տարի անցկացված  «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բազմաթիվ մասնակիցները կոչ են արել Հայաստանին մտածելու այն մասին, թե ինչպես Հայաստանը կարող է հարթակ դառնալ ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի, ժողովուրդների համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Շատերը խոսում էին այն մասին, որ դա ոչ միայն Հայաստանի իրավունքն է, այլ պարտավորությունը՝ խոսել այդ հանցագործության մասին, պայքարել հանցագործության կանխարգելման ուղղությամբ, այդ հանցագործության զոհերի իրավունքների պաշտպանության համար»,- նշեց նա:

Վ. Սարգսյանը հիշեցրեց, որ հենց Հայաստանի առաջարկով դեկտեմբերի 9-ը հռչակվել է Ցեղասպանության կանխարգելման,  ցեղասպանության զոհերի իրավունքների  պաշտպանության միջազգային օր, և Հայաստանն ամեն տարի այդ օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ միասին համապատասխան միջացառումներ են կազմակերպելու:

Երկրորդ կարևոր ձեռքբերումը, ըստ նրա, կապված է ցեղասպանագետների խնդիրների հետ, որոնք երկար տարիներ մեծ աշխատանք են կատարում  ցեղասպանության հանցագործության ուսումնասիրությունների, դրա դեմ պայքարի ձևերի քննարկման շուրջ:

«Արձանագրվեց, որ մի մեծ պակաս կա այդ ուղղությամբ: Այդ պակասը հասարակական, քաղաքական պլատֆորմի բացակայությունն է: Կան իրավական որոշ փաստաթղթեր, ընթացակարգեր, բայց չկա քաղաքական այն հարթակը, որտեղ քաղաքական ուժերի, կառավարությունների,  միջազգային կազմակերպություննրի ներկայացուցիչները պարբերաբար հավաքվեն՝ քննարկելու ցեղասպանության հիմնախնդիրները»,- ասաց Վ.Սարգսյանը:

Ըստ նրա, աշխատելով բազմաթիվ գործընկերների հետ եկան այն գաղափարին, որ Հայաստանում 2015-ին կազմակերպված գլոբալ ֆորումը պետք է դառնա պարբերական. «Այն որոշեցինք անցկացնել երկու տարին մեկ անգամ, ապրիլին, Երևանում, հրավիրել խորհրդարանականների, դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների»:

Ապրիլի 23-ին Երևանում կայանալու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը,  որի ընթացքում, Նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով, բաց քննարկում է լինելու ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, այլ առհասարակ՝ ցեղասպանության հանցագործության շուրջ:

Ամեն ֆորում ունենալու է իր թեման, այս տարի  ֆորումի  թեման լինելու է փախստականների խնդիրները: Վ.Սարգսյանի խոսքով, ֆորումի մասնակիցները կենտրոնացած են լինելու ցեղասպանության կենդանի վերապրողների խնդիրների վրա, մարդիկ, ովքեր տեսել են արհավիրքն իրենց աչքերով, զգացել են այդ հանցագործությունն իրենց, իրենց ընտանիքների վրա: 

«Վստահ եմ, որ այս տարվա համաժողովն իր ներազդեցությամբ, ներուժով ոչ մի բանով չի զիջելու, շատ առումներով գերազանցելու է առաջին համաժողովին»,- նշեց նա՝ հավելելով, որ ֆորումը, ինչպես նաև ապրիլի 24-ին Երևանում անցկացվող «Ավրորա» մրցանակաբաշխությունը լուսաբանելու են արտասահմանյան 70-ից ավելի լրատվամիջոց:

Խոսելով առաջին ֆորումի արդյունքների մասին, Վ.Սարգսյանն ասաց. «Չափազանց կարևոր բան տեղի ունեցավ առաջին ֆորումի արդյունքում: Կարծում եմ, վաղը կայանալիք երկրորդ ֆորումը կօգնի ամրապնդել այդ արդյունքը. մենք իրականում դադարեցինք խոսել ցեղասպանության մասին, որպես ողբերգության: Մենք շատ երկար անդրադառնում էինք ցեղասպանությանը որպես ազգային ողբեգություն, այնինչ ցեղասպանությունը հստակ նկարագրված հանցագործություն է իր բոլոր հետևանքներով, այն գործիքակազմով, որ միջազգային հանրությունը կարողացել է այս  100 տարիների ընթացքում ձևավորել այդ հանցագործության դեմ պայքարելու,  մեղավորին պատասախանատվության կանչելու, փոխհատուցման խնդիրներ լուծելու համար:Կարծում եմ, որ այս համաժողովի իմաստը և արդյունավետությունը  կարելի է չափել նրանով, թե ինչպես մենք ինքներս սկսեցինք  վերագնահատել մեր հետ տեղի ունեցածը, ինչպես սկսցինք դնել տեղի ունեցածը ավելի լայն համատեքստի մեջ: Դա մեծագույն ձեռքբերում  է»:

Ասուլիսին ներկա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ ֆորումին հնչող բոլոր մտքերը, ելույթները, մտահոգությունները կարող են դառնալ տարբեր երկրների խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների, ընկերակցությունների համար քննարկման նյութ, որոնք կարող են վերածվել տարբեր փաստաթղթերի:

Նրա խոսքով, իրենց նպատակն այն է, որ Երևանում անցկացվող ֆորումը դարձնել միջազգային հանրության ֆորում:

«Վստահ եմ, որ հաջորդ տարիներին տարբեր պատրվակներով շատ երկրներ են  այս հաթակն իրենցը համարելու»,- նշեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:09
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր...
Աղբյուր` Panorama.am
14:54
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:23
Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով  ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։  Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ահազանգ. Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ակցիայի մասնակից 23-ամյա արցախցին աջ դաստակի ափային մակերեսի ջնջխված վերք է ստացել
Լրագրող Սյուզի Բադոյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում նկարահանել է արցախցի, այսօր խաղաղ անհնազանդության բողոքի ակցիայի ժամանակ բերման...
Աղբյուր` Panorama.am
13:27
ՌԴ-ում ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը
ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ «Մեզ ռուսական կողմը տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
13:19
ՆԳՆ. Բողոքի ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն
Երևանում այսօր տեղի ունեցած խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաների 41 մասնակից  է բերման ենթարկվել ոստիկանություն: Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
13:10
«Բիրտ ուժ երևի չեք տեսել». Ոստիկանի արձագանքը, թե ինչու են բիրտ ուժ գործադրում
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի «Սասունցի Դավիթ» արձանի հատվածում ոստիկանները ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
12:49
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է վնասվածք
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս...
Աղբյուր` Panorama.am
12:27
Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը
Երևանի կայարանամերձ հրապարակից քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը: Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
12:17
«Էջմիածին» դաշինքի ղեկավարը բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է. «Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ու դաշինքի այլ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Ոստիկանները բերման են ենթարկում սուրճ հյուրասիրող քաղաքացուն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով,...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաստաբան. Երևանում բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ
Երևանում այս պահին բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ։ Նոր Նորք (Մասիվ), Արաբկիր, Զեյթուն։...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների
Ազատության պողոտայում ակցիայի մասնակիցներին ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։
Աղբյուր` Panorama.am
11:25
Տավուշն էլ ենք տալու մաս-մաս, հետո՝ Երևա՞նը. Ակցիա իրականացնող կին
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Նա պետք է հրաժարական տա»,- լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
11:15
Երևանում անհնազանդության ակցիաներ են
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով,...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը իր զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքին» հոգևոր և ազգային շարժմանը
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի  առաջնորդ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեանը, Թեմական Խորհուրդը և  Եկեղեցական...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի տարածքում մայիսի 11-15-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}