Քաղաքական 17:05 22/04/2016

«Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց». Սերժ Սարգսյանի հարցը Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և ս.թ. ապրիլի 2-5-ը ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

Ողջունելով ՌԴ արտաքին գործերի նախարարին Երևանում՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բավականին հարուստ է, և տարբեր, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվում ամենաարդիական հարցերին:

«Այնպես է ստացվել, որ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը կայացել է և Ձեր այցն էլ կայանում է մեր տարածաշրջանում լարված իրավիճակում: Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ իրավիճակը պայմանավորված է Ադրբեջանի անպատասխանատու գործողություններով: Սկսելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ: Կիրառելով ամբողջ զինանոցը՝ Ադրբեջանը, իհարկե, արժանի հակահարված ստացավ:

Բայց Ադրբեջանի այդ գործողությունները, իմ կարծիքով, բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ: Մենք մշտապես այդ գործընթացում կառուցողական ենք եղել, մշտապես վստահ ենք եղել, որ Մինսկի խմբի համանախագահները, վերջիվերջո, կներկայացնեն հարցի լուծման իրենց մոտեցումը, հասցեական կասեն այն կողմի անունը, որը հրաժարվում է այդ առաջարկություններից:

Բայց, ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք կարող են անպատիժ խախտել դեռևս 1994-1995թթ. ստորագրված համաձայնագրերը և այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այս երկարատև բանակցությունների ընթացքում: Մենք այս փուլը սկսել ենք 2007 թվականին: Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին հանդիպման հնարավորության համար, ներկայացրել մինչ Հանրապետության Նախագահի հետ հանդիպումն իր այցի շրջանակներում ունեցած բանակցությունների արդյունքները. «Մենք արդեն լավ բանակցություններ ենք անցկացրել, դիտարկել ենք երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք Դուք Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ ձեռք եք բերել:

Որոշ տեղերում մեզ մոտ ձգձգումներ կան, սակայն, այնուամենայնիվ, հավատարմությունը բոլոր սկզբունքային պայմանավորվածություններին պահպանվում է: Դա մեր գլխավոր նպատակն է՝ աշխատել նախագահների հանձնարարությունների ուղղությամբ: Մենք քննարկել ենք նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իրավիճակը և խորապես անհանգստացած ենք կատարվածով:

Ինչպես գիտեք, առաջին իսկ րոպեներից ռուսական կողմը՝ անձամբ Նախագահը, ձգտել ենք կասեցնել այն համաձայնագրերի խախտումները, որոնք ստորագրվել են 94-95թթ. և ունեն անժամկետ բնույթ: Մենք դա այսօր հստակ հաստատեցինք և կոչ արեցինք ոչ մի ձևով կասկածի տակ չդնել այդ կարևորագույն փաստաթղթերը: Եվ հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը:

Այնուամենայնիվ, ինչպես հասկանում ենք, իրավիճակը դեռևս մինչև վերջ չի կայունացել, և մենք ելնում ենք նրանից, որ տվյալ փուլում շատ կարևոր է կյանքի կոչել այն, ինչի մասին Դուք պայմանավորվել եք Ադրբեջանի նախագահի հետ դեռևս 5 տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների, միջադեպերի կանխման և վստահության միջոցների մասին, որպեսզի առավելագույնս նվազեցվի, նույնիսկ պարզապես տեխնիկական քայլերի միջոցով, առճակատման բռնկման հնարավոր որևէ վտանգ:

Համապատասխան հանձնարարություններ տրվել էին ԵԱՀԿ-ին, և մենք այժմ ցանկանում ենք, որ գերմանական նախագահությունը դրանով ակտիվ մտահոգվի: Ես հասկանում եմ, ինչ էիք Դուք ասում, Սե՛րժ Ազատի, իհարկե, այն մասին, որ հիմա դժվար է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իրավիճակը պետք է փոքր-ինչ հանդարտվի, և մարդիկ պետք է մի փոքր հանգստանան: Մենք մեկ անգամ ևս մեր ցավակցությունն ենք հայտնում այս հակամարտության պատճառով զոհերի կապակցությամբ, բայց, այնուամենայնիվ, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա, ինչը նշանակում է՝ պետք է շարունակել ջանքեր ներդնել քաղաքական կարգավորման ուղղությամբ:

Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար:

Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը: Մենք փորձել ենք, փորձում ենք և կփորձենք օգնել համանախագահների՝ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ միասին: Մենք ունենք միասնական դիրքորոշում, և ինչպես հասկանում եմ, Հայաստանը սատարում է այդ դիրքորոշմանը, որ համանախագահների եռյակը` ԵԱՀԿ-ի հետ միասին պետք է շարունակի իրականացնել հիմնական համակարգողի գործառույթը՝ համապատասխան այն մանդատի, որը կողմերը համաձայնել են տրամադրել այդ մեխանիզմին:

Եվ մենք չենք ողջունում զուգահեռ ինչ-որ ուղիներ փնտրելու, մեխանիզմներ ստեղծելու փորձերը, որոնք չեն վայելում բոլոր կողմերի վստահությունը: Դա միայն կշեղի հիմնական խնդրից՝ ապահովել անվտանգություն, թույլ չտալ նոր զոհեր և, այնուամենայնիվ, ստեղծել քաղաքական գործընթացի վերսկսման համար պայմաններ»,-ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}