Թբիլիսիում կայացել է «Մենք հիշում ենք և պայքարում հանուն արդարության» ցույցը
Այսօր Թբիլիսիում` Հավլաբարի հայկական եկեղեցուն հարակից Երևանյան պուրակում, կայացել է 1915-23թթ. Հայ ժողովրդի Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ցույցը: Տեղեկանում ենք Վրաստանում հայ համայնքի կայքէջից:
Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ իրենց բողոքն արտահայտելու համար հավաքված հազարից ավելի ցուցարարները կոչ են արել նաև Վրաստանին միանալ միջազգային քաղաքակիրթ հանրությանը, ճանաչել և դատապարտել 1915-23թթ. Ցեղասպանության փաստը:
Ցույցի մասնակիցները հերթական անգամ հաստատել են Հայ Դատի արդար լուծման համար պայքարը շարունակելու իրենց պատրաստակամությունը: Ի նշան հայ ժողովրդի միասնականության` ցույցի ընթացքում առաջին անգամ ծածանվել է Ազատ և Անկախ Արցախի դրոշը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ