ԳԱԱ նախագահ. Այսօր արդեն դրվում է փոխհատուցման խնդիրը
«Եթե սրանից 20, 30, 40 տարի առաջ գալիս էինք այստեղ և ասում՝ պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել, բայց անցած տարիների հարաբերությունները, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ բացի ճանաչումից, մենք պետք է փոխհատուցման խնդիր դնենք»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Ըստ նրա, այսօր դրվում է արդեն հաջորդ կարևոր՝ փոխհատուցմանը խնդիրը:
«Այստեղ մեծ աշխատանք է պետք կատարել: Ճանաչումը մի բան է, փոխհատուցումը այլ բան, որը իրավական կատեգորիա է և պահանջում է հիմնավորված, փաստարկված ապացույցներ, որով էլ զբացված է և գիտությունը, պետական կառույցներն ու հասարակական կազմակերպությունները»,- ասաց նա:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մարդկային հոսքը բավականին ակտիվ է: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու են գալիս ոչ միայն հայաստանցիները, այլև սփյուռքահայերն ու օտարազգիները:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ չորս տասնյակից ավելի նահանգներ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան