Հասարակություն 21:38 24/04/2016 Հայաստան

«Ավրորա». New York Times-ի թղթակիցը ստացավ իր մրցանակը

Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ընթանում է «Ավրորա» մրցանակաբաշխությունը:  Լրագրողների միջազգային կենտրոնը «Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ «Սկզբունքային լրագրության» անդրանիկ մրցանակի դափնեկիր է հռչակել  New York Times օրաթերթի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակիին: 

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը: Լրագրությունը, իմ կարծիքով,  անկարգությունների առաջին պաշտպանական գիծն է: Հենց լրագրողներն են տեսնում դրանք: Մենք չենք կանգնեցնում վայրագությունները, բայց կարող ենք բարձրացնել աշխարհի տեղեկացվածությունը, դանդաղեցնել դրանք»,- մրցանակը ստանալով՝ ասաց Ռ. Կալիմակին:

Նա պատմեց, որ եղել է Հյուսիսային Իրաքում,  հանդիպել եզդի կանանց, ովքեր բռնաբարվել էին ԻՊ ահաբեկիչների կողմից. «Կանայք իրենց տուն հրավիրեցին, խոսեցինք ամենացավոտ թեմաների մասին: Հարց էին ուղղում՝  եթե խոսում ենք, արդյո՞ք բռնաբարությունները կդադարեն: Սա լրագրության ամենադաժան պահն է: Նրանք ներկայացնում են իրենց պատմությունները, սպասում, որ որևէ բան կլինի: Հույս ունեմ, որ ականատեսը լինելով այդ  ցավերի, որևէ կերպ կարող ենք օգնել, մեղմացնել նրանց ցավերը»: 

Նշենք, որ մրցանակաբաշխությանը հետևում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, աշխարհահառչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, հայտնի դերասան Ջորջ Քլունին, ով մրցույթի Ընտրական հանձնաժողովի համանախագահն է և հենց նա է «Ավրորան» շնորհելու դափնեկրին:

Ընդհանուր առմամբ, մրցույթին հրավիրված է 900 մարդ:

The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ «Ավրորա» մրցանակի արձանիկի հեղինակն է Մանվել Մաթևոսյանը, կոչվում է «Դեպի հավերժություն» անվանումը: 

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով:

Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Էլի Վիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներն են՝  Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից,Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:

Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաև Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30,000 երեխայի և 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

Թոմ Քաթինայից բացի, Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցում ուրիշ բժիշկ չկա։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստիև անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500,000 բնակչի բուժսպասարկման համար։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։ Նրա անձնվեր գործունեությունը լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների և մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից:  TIME պարբերականը  2015թ. նրան ճանչել է  ամենաազդեցիկ անհատներից մեկը։

Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձևերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող 80,000 մարդու, նրանց թվում՝ 21,000 երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատության և հաճախ նաև դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։

Հայր Բերնարդ Կինվին հոգևորական է դարձել 19 տարեկանում, երբ երկարատև բռնությունների ու հիվանդության հետևանքով կորցրել է հորն ու չորս քույրերին։ Հեռանալով հայրենի Տոգոյի Լոմե քաղաքից՝ Հայր Կինվին տեղափոխվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն: Սահմանամերձ փոքրիկ Բոսսեմտելե քաղաքում նա գլխավորել է տեղի կաթոլիկ միսիան՝ դպրոցը, եկեղեցին և Հովհաննես Պողոս Բ Պապի անունը կրող հիվանդանոցը։ Սակայն 2012 թվականին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մուսուլմանական Սելեկա դաշինքի ապստամբների և Հակաավտոմատավորների քրիստոնյա աշխարհազորի միջև (Anti-balaka) քաղաքացիական պատերազմ է բռնկվում։ Տեղի ունեցող բռնությունների ընթացքում Հայր Կինվիի միսիան ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:19
Բագրատ Սրբազանը չկարողացավ մուտք գործել ԱԺ
ԳԱԱ-ում հանդիպումից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը որոշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ռուբեն Մելիքյան. Դատավորն ասաց՝ մի բաժակ ջրի մի կումը ես խմել եմ
Երևանի քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի՝ ինքնաբացարկի որոշմանը քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը դժվարանում է...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Միջոցառմանը Բանկի մասնակցության ձևաչափի, սոցիալապես պատասխանատու ֆինանսավորման ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
16:05
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի կոչին հետևելով՝ քաղաքացիները շրջաններում փակել են ճանապարհներ։ Քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
15:49
Արսեն Բաբայան. Շատ ափսոսում եմ դատավոր Ոսկանյանի որոշման համար
«Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի նկատմամաբ ողջ հետապնդումները միայն ու միայն քաղաքական բնույթ ունեն»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
15:45
Դատավորն ինքնաբացարկ հայտնեց. Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով նիստն ավարտվեց
«Աջափնյակ-1» նստավայրում քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումներին դատավոր Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
15:37
Երգիչ Արթուր Իսպիրյանն այլևս Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ չէ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ ԿԸՀ հաղորդմամբ, նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Պուտինին. Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մայիսի 8-ին Մոսկվայում  ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եթե Սբ. Եկեղեցու կողմից հնչեցվում է մտահոգություն՝ ուղղված իշխանությանը, այն երբեք չի գալիս հարվածելու պետությանը. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Իր ողջ պատմության ընթացքում Հայոց Եկեղեցին միմիայն փայփայել ու պաշտպանել է, իր ամենայն կարելին ի սպաս է դրել հանուն Հայոց պետության»
Աղբյուր` Panorama.am
15:23
Նաիրա Զոհրաբյան. Նարեկն ու Վազգենը կալանավորվել են հենց այսօրվա համար
«Անասնական պանիկա է երկու ճամբարում։ Ադրբեջանական պաշտոնական հեռուստաընկերությունը հայտնում է՝ Հայաստանում իրավիճակը կրիտիկական է։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Ազատություն քաղբանտարկյալներին. Ակցիա դատարանի բակում. ՈՒՂԻՂ
Քիչ անց Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կմեկնարկեն  քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
14:48
Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև կարկուտ, քամու ուժգնացում
Երևանում մայիսի 13-ի ցերեկը, 14-16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 17-ի երեկոյան ժամերին, 18-ի գիշերը հնարավոր է անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
14:22
Տեսեք` ուր հասանք, որ մեր թշնամիները մեզ թելադրեն` ինչպես վարվենք մեր խորհրանիշների հետ. Աշոտ Մելքոնյան
«Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտն այն հաստատությունն է, որ  միշտ քաղաքացիական նկարագիր ունեցող մարդկանցով է...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հայաստանի դիվանագիտության պատմության մեջ երբևէ այդպիսի խայտառակ դրվագ տեղի չի ունեցել. Բագրատ Սրբազան
«Դիվանագիտության մասին, որ խոսում են, թող հիշեն 2023 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ում տեղի ունեցող անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Արարատ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Էրիկ Ալեքսանյան. Արթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին
«Արթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, որով խնդրել ենք վերջինիս պարզել, թե արդյոք «civic.am»...
Աղբյուր` Panorama.am
13:41
Ամո՜թ, ամո՜թ. ԳԱԱ-ն փակել էր իր դռները
Գրողների միությունից դեպի նույն՝ Բաղրամյան պողոտայի վրա գտնվող Գիտությունների ազագային ակադեմիա շարժված երթի մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վահան Հովհաննիսյան. Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է. «Այս տեսանյութում շուրջ 10 կարմիր բերետավոր բերման են ենթարկում 15 ամյա պատանուն։ Պատանին տարվել...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ուժ, միասնականություն և ամեն մեկս պայքարենք մեր պետականության համար.Էդվարդ Միլիտոնյան
«Բոլորիս նպատակը պետականության ամրացումն է»,-Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից առաջ ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:46
Գրողների միությունում Բագրատ Սրբազանին դիմավորեցին բացականչություններով, ծափահարություններով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին Գրողների միությունում դիմավորեցին բացականչություններով, ծափահարություններոբ։ Բազմաթիվ Գրողներ դեռ նրա...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում
Այսօր Թումանյան փողոցի վրա ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (Կարմիր բերետներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան...
Աղբյուր` Panorama.am
12:27
Դուք կարող եք հուսը դնել մեր աջակցության վրա. Իեն Բորջ
«Ձեր այս այցն առավել քան սպասված է, հաշվի առնելով, թե՛ անմիջականորեն Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածության մեխանիզմների շուրջ ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Խաչիկ Մանուկյան. Սրբազանը գալիս է հաշտություն բերելու, ներքին խռովությունները վերացնելու ու ավելի բարձր արժեքների շուրջ մեզ համախմբելու. ՈՒՂԻՂ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներն այս պահին շարժվում են Գրողների միության շենք։ Գրողների միության անդամ, 44-օրյա պատերազմում որդի...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Նկարիչների միությունում
Նկարիչների միությունում Բագրատ Սրբազանին ու նրա առաջնորդած երթի մասնակիցներին դիմավորեցին գրկախառնությամբ, սիրով հյուրընկալեցին, պատմեցին...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.  «Քանի որ ընդունել ենք, որ  սկսել ենք լուրջ պրոցես, և...
Աղբյուր` Panorama.am
11:53
ՔՊ խմբակցությունը փակ նիստ է հրավիրել
Այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հավաքվել է և փակ նիստ է անում: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:...
Աղբյուր` Panorama.am
11:51
Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել.Փաստաբան
«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը գրում է. «Էրեբունու ոստիկանության բաժնում եմ, 17...
Աղբյուր` Panorama.am
11:42
Ոստիկաններին բացատրեցի, որ զոհված զինվորի ծնողին երբևիցե մատով չպետք է կպնել. Իրեն շղթայած ազատամարտիկ
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանն այսօր միայնակ մետաղյա շղթայի օգնությամբ փակել էր դեպի Բարեկամության տանող ճանապարհը։ Նա շղթայի մի ծայրը կողպեքով...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվում
Քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցները, որոնք տարվել էին ոստիկանության բաժիններ, ազատ են արձակվում։ Քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
11:03
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները քայլում են դեպի Նկարիչների միություն. ՈՒՂԻՂ
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քաղաքացիները քայլում ե դեպի Նկարիչների միություն։  Երեկ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
10:52
Դուք տականք եք. Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին
«Սրբապիղծը դուք եք, հասկացաք, Հասմիկ Առաքելյան, դուք տականք եք»,-անհնազանդության գործողությունների ժամանակ լրագրողին ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}