Քաղաքական 11:03 27/04/2016

Օսկանյանի կուսակցությունը` «Համախմբում»

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ նոր կուսակցությունը կոչվելու է «Համախմբում» և ներկայացրել է կուսակցության նախաձեռնող խմբի անդամներին:

Նախաձեռնող խմբի անդամներն են՝ Վարդան Օսկանյան (ՀՀ ԱԺ պատգամավոր), Անդրանիկ Թևանյան («Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու), Էլինար Վարդանյան (ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ), Ստեփան Մարգարյան (ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ), Վահե Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ պատգամավոր), Երվանդ Բոզոյան (քաղաքագետ), Մանվել Եղիազարյան («Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար), Գեղամ Նազարյան (քաղաքագետ), Վահան Ղույումչյան (հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ), Ռուբեն Կարապետյան (ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Վահե Հախվերդյան (ռեժիսոր), Նինա Մարգարյան (քաղաքագետ), Վարդան Թովմասյան (գործարար), Արտակ Բշտիկյան (քաղաքական մեկնաբան, արևելագետ):


Կուսակցության հայտարարության մեջ նշվում է.

«
Մենք նախաձեռնում ենք նոր՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ստեղծման գործընթաց։ 

Այժմ պատրաստվում ենք հիմնադիր համագումարին, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք՝ օրենքով սահմանված կարգով։

Կուսակցությունը ստեղծվում է պատմական մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգության ապահովման և ներքին լուրջ փոփոխությունների անհրաժեշտության առաջ։
Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է նոր՝ համախմբման պոտենցիալ ունեցող ուժ:

Հասարակությունը վաղուց է հիասթափվել տարիների ընթացքում ձևավորված քաղաքական կոնյունկտուրայից, որի միջոցով հնարավոր չի եղել Հայաստանում ձևավորել տնտեսական ու քաղաքական արդար հարաբերություններ։ Մենք ոչ թե հերթական, այլ առանցքայի՛ն քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում։ Այս նոր ուժի հաղթանակը կլինի մեր հանրության հաղթանակը՝ ներքին ու արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու միջոցով։

Պետք է արձանագրել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հայտարարված բազմակուսակցական համակարգն ու շուկայական տնտեսությունը գործնականում կյանքի չկոչվեցին։ Մեր երկրում բավարար չափով չհաստատվեցին ազատ մրցակցային տնտեսական հարաբերություններ, և արդար ընտրական համակարգ։ Այսինքն, մեզ մոտ չստացվեց այն, ինչը հաջողվեց անել Արևելյան Եվրոպայի ու մերձբալթյան երկրների ժողովուրդներին։

Սակայն մենք` ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի անդամներս, համոզված ենք, որ հայ ժողովուրդը, գտնվելով քրիստոնեական արժեքների ու արևմտյան (համամարդկային) արժեհամակարգի տիրույթում, ինչպես նաև լինելով համաեվրոպական ընտանիքի անդամ՝ կարող է քաղաքակիրթ աշխարհում իր տեղն ու դերը զբաղեցնել։

Հարգելի՛ հայրենակիցներ,
Նոր կուսակցության անհրաժեշտությունը կար մինչև ապրիլյան չորսօրյա պատերազմը։ Առավել ևս՝ այդ անհրաժեշտությունը կա պատերազմից հետո, երբ շատերի համար ավելի տեսանելի դարձան բոլոր այն արատները, որոնք հարվածում են մեր երկրի անվտանգությանն ու խանգարում կայուն զարգացմանը։

Արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումն ու այդ իրավունքի միջազգային ճանաչումը ՀՀ անվտանգության ապահովման համար անկյունաքարային են, և մենք բոլոր հարթություններում հետամուտ ենք լինելու այդ հարցի դրական լուծմանը։

Մենք մերժում ենք այսօրվա իրավատնտեսական և քաղաքական հարաբերությունները, որոնք դարձել են հարյուր հազարավոր մարդկանց համար հույսի կորստի, ունեզրկման, աղքատության և արտագաղթի պատճառ:  

Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի անդամներս համոզված ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ևս էական վերանայման կարիք ունի: Հայաստանը որակապես նոր հարաբերություններ պետք է հաստատի արտաքին աշխարհի հետ` հանդես գալով որպես ինքնուրույն, ինքնիշխան, իրավահավասար, վստահելի գործընկեր՝ առաջնորդվելով պետական շահի մշտական գիտակցմամբ, անմասն չմնալով և օգուտ քաղելով միջազգային կարևոր զարգացումներից:

Մենք լուրջ պոտենցիալ ենք տեսնում Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ԱՄՆ նոր որակի հարաբերությունների զարգացման համար: Անհրաժեշտ է  տարածաշրջանային համագործակցության նոր հայեցակարգ և  հատկապես Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների նշաձողի բարձրացում։

Լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստան-Սփյուռք նոր տիպի հարաբերությունների, նոր օրակարգի ստեղծման համար:

Մենք ցանկանում ենք քաղաքական նոր բևեռի ստեղծման միջոցով հանրությանը տալ այլընտրանքի և քաղաքական վիճակը փոխելու իրական հնարավորություն։ Գլոբալացվող և տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում մենք նոր սերնդի համար հնարավորություն պետք է ապահովենք և ստեղծենք բոլոր պայմանները երիտասարդների ինքնադրսևորման համար։

Մենք բոլոր կարևորագույն հարցերի շուրջ ներկայացնելու ենք մեր ծրագրերն ու քաղաքական պայքարի մոտեցումները։ Առաջարկելու ենք լուծումներ`  երկրի անվտանգությանն ու բանակի ամրապնդմանը, տնտեսական զարգացմանը, քաղաքական համակարգի բարեփոխմանը,  արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում։

Մենք համախմբվում ենք, որպեսզի իշխանությունը վերադարձնենք ժողովրդին և  Հայաստանի քաղաքացուն տանք իրատեսական ծրագրերի վրա կառուցված ապագայի տեսլական: Որպեսզի մեր հասարակությունը, նրա տնտեսական և քաղաքական վերնախավը, զինվորականը, բանվորը, գյուղացին, փոքր ու միջին գործարարը, պետական ծառայողը, բժիշկը, ուսուցիչը, թոշակառուն, ոստիկանը տեսնեն, թե ինչպես և ինչ ձևով են իրականացվելու այդ փոփոխությունները, ինչ կշահի դրանից յուրաքանչյուր քաղաքացի և երկիրն ընդհանրապես:

Մենք անհիմն ու ինքնանպատակ չենք քննադատելու և ատելության քարոզ չենք տանելու։ Սկզբունքորեն մերժում ենք իշխանություն–ընդդիմություն հարթության մեջ ամեն ինչի բաժանումը սևի և սպիտակի։  Մենք վեր ենք կանգնելու ձևավորված այդ հարաբերություններից։ Հայաստանը մեր ընդհանուր տունն է, և մեր ժողովուրդն ունի միասնական շահեր։ Հայաստանը մեր տունն է, որտեղ կան ոչ թե թշնամիներ, այլ մրցակիցներ։

Առկա մարտահրավերներին դիմակայելու համար մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքական ամենատարբեր ուժերի և բոլոր այն  շրջանակների հետ, որոնք տեսնում են խորքային փոփոխությունների անհրաժեշտություն ու կիսում  են մեր մտահոգությունները, մեր շեշտադրումները և մեր նպատակը։  Մեզ պետք է իրական համախմբում, որը կլինի ոչ թե մեկ անձի կամ անձերի շուրջ, այլ հանուն գաղափարի և առանցքային խնդիրների լուծման:

Մեզ արդար և ուժեղ Հայաստան է պետք,
–որպեսզի կարողանանք ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը և զարգացումը,
–որպեսզի միջազգային ասպարեզում մեր երկրին հարգեն ու ընկալեն որպես ինքնուրույն միավորի,
–որպեսզի Հայաստանն առանց դաշնակիցների չմնա  միջազգային փոխհարաբերություններում, քանզի դաշնակիցներից զուրկ լինելը ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ հանգամանքների հետևանք է,
–որպեսզի մարդիկ չարտագաղթեն Հայաստանից,
–որպեսզի տնտեսությունը զարգանա, ու ամեն մի քաղաքացի կարողանա արժանապատիվ կյանք ունենալ,
–որպեսզի ընտրությունների ոչ լեգիտիմության հարցն այլևս պատմություն դառնա։
Քաղաքական լուրջ փոփոխությունները Հայաստանի ու Արցախի անվտանգության և հզորացման կարևորագույն նախապայմանն են։ Ու մենք մեծ համախմբման միջոցով հասնելու ենք այդ փոփոխություններին։ 

Համախմբում՝ հանուն արդար և ուժեղ Հայաստանի կառուցման։ Սա՛ է լինելու մեր գործունեության հիմնական ուղենիշը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:34
Այս շարժումը մեզանից գողացված ապագան վերադարձնելու մասին է․ Սուրեն Պետրոսյան
«Երբ մեզ փորձում էին նմանեցնել 2018թ․-ի քայլերթին,մտածեցի, թե բովանդակային առումով ամենամեծ տարբերությունն, այնուամենայնիվ, որն...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այսօր հոգիս փառավորվել է, ուրախ եմ, որ ազգս Տավուշի կողքին է․ Գառնիկ Դանիելյան
«Մի քանի շաբաթ առաջ այս ամբիոնից ելույթ ունեցա և ասացի՝ Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ կարևոր է, որ ժողովուրդը սատար...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ուզում եմ ունենալ հայրենիք, դրա համար այստեղ եմ»
Ինչն է մարդկանց բերել Հանրապետության հրապարակ
Աղբյուր` Panorama.am
18:43
Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց․ Գուրգեն Մելիքյան
«Ողջույն մեծապատիվ իմ ժողովուրդ, խլված Եռատոնդ շնորհավոր լինի։ Վերադառնալու ենք կրկին՝ Եռատոնը տոնելու, հավաստիացնում եմ՝ մոտ  է այդ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
«Մենք պետք է հրաժարվենք հպարտությունից, հպարտության մեղքից՝ խոնհարությամբ գիշեր-ցերեկ արարելու սկզբունքով»,-ելույթ ունենալով...
Աղբյուր` Panorama.am
18:24
Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
ՀՀ օրհներգով սկսվեց Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման անդրանիկ հավաքը՝ Հանրապետության հրապարակում՝...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
Մայիսի 4-ին Տավուշի սահմանապահ Կիրանց գյուղից սահմանազատման դեմ սկիզբ առած պայքարի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մուտք գործեց...
Աղբյուր` Panorama.am
17:42
Բագրատ Սրբազան. Էս Հայաստանում նիկոլական չկա՞
«Ողջունում եմ ժողովրդի սերը, գնահատանքը։ Մեր ժողովուրդն արժանի ժողովուրդ է, մի փոքրիկ հնարավորությունը նա սխրանքի կվերածի։ Մեր ժողովուրդն...
Աղբյուր` Panorama.am
17:25
Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
«Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ և եկել եմ իմ ժողովրդի կողքին լինելու»,-Հանրապետության հրապարակից հայտնեց ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զարուհի Մուրադյան. Այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է
«Ես և ամուսինս եկել ենք քաղաքական ծրագիր լսելու, մեր ակնկալիքն դա է, որովհետև ուղակի հավաքվել, աղոթել, երգել-պարելու փուլն անցանք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:41
Քաղաքական լուծումներն այս դեպքում առաջնային են. Տիգրան Աբարհամյան
«Մեր հանրության բավականին մեծ խումբ, շերտեր արդեն իսկ հստակ պատկերացում ունեն այն ամեն ինչի հանդեպ, ինչը տեղի է ունենում մեր իրականության...
Աղբյուր` Panorama.am
16:14
Պարեկները փակել են Աբովյանից դուրս եկող ճանապարհները, որպեսզի քաղաքացիները չմասնակցեն հանրահավաքին
«Ես աբովյանից պետք է դուրս գամ, պարեկները քաղաքից դուրս գալացող ճանապարհները դրել փակել են»,-քաղաքացու ուղիղ տեսակապի տեսանյութն է...
Աղբյուր` Panorama.am
16:06
ՈՒՂԻՂ. Հանրապետության հրապարակում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Panorama.am-ն ուղիղ միացմամբ Հանրապետության հրապարակում է։ Այստեղ են հավաքվել բազմաթիվ մարդիկ՝ դիմավորելու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Մենք չենք շարժման համահեղինակը, ես չեմ կարող կոչ անել ժողովրդին միանալ. Լևոն Զուրաբյան
«Դա միշտ մեզ համար մնալու է Եռատոն, հարյուրավոր տարիներից հետո, պարտություններից, ցեղասպանությունից հետո մենք կարողացանք 90-ականներին...
Աղբյուր` Panorama.am
15:41
Սուրեն Պետրոսյան. Սա քաղաքակրթական հանցագործություն է
«Այսօր իշխանությունը սովորական բնակիչներին, բոլորին, ամբողջ հայությանը փորձում է  զրկել անգամ երազելու, հավակնություններ ունենալու...
Աղբյուր` Panorama.am
15:36
ՇՄ նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա
 Մայիսի 3-ին ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
15:29
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը
Մայիսի 9-ին` Հաղթանակի ու խաղաղության տոնին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Իրավական աջակցություն կտրամադրենք խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված...
Աղբյուր` Panorama.am
14:46
Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ
Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները պայմանավորավել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինծառայողների ու սահմանապահների դուրս բերման շուրջ։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ինչպե՞ս այսօր քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում ներկայացնում է «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով: Ահա այն...
Աղբյուր` Panorama.am
14:23
Այստեղ եմ՝ մերժելու այն լափը, որ դրել են մեր սեղանին. Չալաբյան
«Սա համազգային երթ է, որի նպատակը մեր ազգի ապագա ուղին մեր ձեռքը վերցնելն է»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց հասարակական,...
Աղբյուր` Panorama.am
14:07
Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան
Իսպանիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով. Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը
Մայր Աթոռը  տարածել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
13:47
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
Մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՆԳՆ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում այսօր սպասվում է +21-+23 աստիճան տաքություն
Երևանում մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 12-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը մոտենում է Երևանին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը, որքան մոտենում է մայրաքաղաքին, այնքան մարդաշատ է...
Աղբյուր` Panorama.am
12:59
Արա Ռոստոմյան. Մենք ակնկալիքներ ունեինք, իրոք, բայց նման արձագանք չէինք սպասում
«Երկրորդ օրվանից՝ Սևանից սկսած մեզ միացողների թիվն օր օրի ավելանում է, ոգևորությունը շատ մեծ է, սա պայքար է ոչ թե սև ու սպիտակի, այլ...
Աղբյուր` Panorama.am
12:58
Դիմում եմ նրանց՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մենք պատասխան ունենք ստանալիք, այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել պատասխան ստանալու»,-Աբովյանից Երևան երթի ժամանակ հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:46
Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ
Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}