Գարրի Կասպարովի մասնակցությամբ կայծակնային մրցաշարի եզրափակիչ տուրերի հանդիպումները այսօր են
Երեկ Սենտ Լուիսում մեկնարկեց կայծակնային շախմատի մրցաշար, որի մասնակիցների թվում է նաև աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Կասպարովի մրցակիցներն են ԱՄՆ-ի վերջին առաջնությունում 1-3-րդ հորիզոնականներն զբաղեցրած շախմատիստները` Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Ուեսլի Սոն: Մրցաշարը բաղկացած է 18 տուրից: Երեկ խաղարկվեցին նախատեսված 18 տուրից 9-ը, որի արդյունքում Հիկարու Նակամուրան և Ուեսլի Սոն վաստակել են 5-ական միավոր, Գարրի Կասպարովը՝ 4,5, իսկ ԱՄՆ-ի նորընծա չեմպիոն Կարուանան՝ 3,5 միավոր: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Այսօր տեղի կունենան մրցաշարի եզրափակիչ տուրերի հանդիպումները: Սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 22.00-ին: