Քաղաքական 20:40 29/04/2016

Ժնևյան բանակցությունները ձախողման եզրին են, ի՞նչ անել. արաբագետ

Ժնևյան բանակցային գործընթացը տապալման եզրին է, քանզի, այսպես կոչված, Էր-Ռիադի պատվիրակությունը լքեց Ժնևը: Սիրիայի ներսում մեծ հաշվով փոփոխություններ չկան: Ժնևյան բանակցություններին զուգահեռ Սիրիայի Հալեպ նահանգում հակամարտող կողմերը սկսեցին կուտակել զգալի ներուժ, և վերջին օրերին Հալեպում և դրա շուրջ ընթացող ռազմական գործողություններն ավելի ինտենսիվ բնույթ են ստացել: Սիրիայի այլ հատվածներում տեղի ունեցող բախումները նույնպես շարունակվում են, և դժվար չէ կռահել, որ զինադադարն այլևս չի գործում (զինադադարի պայմանները չէին էլ գործել Սիրիայի զգալի հատվածի վրա): Սիրիական կառավարական ուժերը (բացառությամբ թերևս երկրի կենտրոնական հատվածում՝ Պալմիրայի ուղղությամբ և Հալեպի նահանգում ռազմական աննշան առաջխաղացմանը), ընդդիմադիր խմբավորումները, «Իսլամական պետությունը», քրդական ուժերը գտնվում են նույն դիրքերում, շատ չնչին փոփոխություններով:

Մերձավորարևելյան տարածաշրջանում (սիրիական խնդրի հետևանքով նաև առաջացած) ընթացող գործընթացները, Մերձավոր Արևելքից դուրս ստեղծված իրողությունները չեն հուշում, որ սիրիական ճգնաժամը շատ շուտ կավարտվի, քանզի Սիրիայով մտահոգված գերտերությունները զբաղված են սեփական ներքաղաքական զարգացումներով, և կարծես, սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված ակտիվություն չի նկատվում նաև հիշյալ պետությունների կողմից: 

Ժամանակն է գիտակցել, որ ժնևյան բանակցությունները, դրանցում ներգրավված կողմերի միմյանց նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքն ու բանակցային սեղանին դրվող կողմերի համար անընդունելի պայմանների առկայությունը երկարաձգում են սիրիական հակամարտությունը:

Սիրիական խնդրի լուծումը պետք է իրականացվի գերտերությունների զինուժի անմիջական ներգրավվածությամբ, ցամաքային ռազմական գործողությունների տեսքով: Ըստ որում՝ այդ գործողությունների թիրախում պատք է լինեն առաջին հերթին այն կառույցները, որոնք ահաբեկչական են բնորոշվում Սիրիայով մտահոգ գրեթե բոլոր ուժերի կողմից:

Մյուս քայլը պետք է լինի Սիրիայում կրակի դադարեցման պարտադրանքն ու զինաթափումը: Սիրիայից պետք է հեռանան ներկայիս իշխանություններին սատարող և հակաիշխանական խմբավորումների անդամ հանդիսացող օտարերկրացիները: Հակամարտության մեջ ներգրավված սիրիական այն ուժերը (դիմադիր և ընդդիմադիր), որոնք չեն ընդունի կրակի դադարեցման պայմանները, պետք է անհապաղ մեկուսացվեն և ոչնչացվեն:

Ժնևներին պետք է վերջ տրվի: Դրսում ընթացող բանակցային գործընթացների նկատմամբ մշտապես բացասական ընկալում է եղել մուսուլմանների կողմից (այդ առումով պատմությունը հարուստ փորձ ունի): Միջազգային ռազմական ուժերի միջոցով Սիրիայում հաստատված զինադադարի պայմաններում պետք է բանակցություններ սկսվեն հենց երկրի մայրաքաղաքում՝ Դամասկոսում, հակամարտ կողմերի լայն ներգրավվածությամբ: Այն ուժերը, որոնք չեն միանա բանակցություններին, մեխանիկորեն վերածվում են հակասիրիական ուժերի, որոնց պետք է վտարել երկրից:

Հինգ տարի ընթացող ճգնաժամում տառապող Սիրիան արժանի է կայունության ու խաղաղության, իսկ  նման պայմանների առկայության դեպքում սիրիացիները ի վիճակի կլինեն գտնել ուղիներ խնդրի լուծման համար՝ Սիրիան թողնելով ամբողջական և միասնական:

Արաբագետ՝ Սարգիս Գրիգորյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}