«Ոչ ռուսական իմպերիալիզմին»՝ հանրահավաք Ազատության հրապարակում
«Հայաստանը հաղթելու է, վերադառնալու է եվրոպական ընտանիք, մենք սխալվելու իրավունք չունենք»: Այսօր Ազատության հրապարակում «Ոչ ռուսական իմպերիալիզմին» կարգախոսով կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց կինոռեժիսոր, «Հայաստանին սպառնացող աղետներով մտահոգ քաղաքացիներ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը:
Հանրահավաքին ներկա ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն էլ հավաքվածներին տեղեկացրեց, որ սա իրենց աշխատանքային հանդիպումն է, իսկ գլխավոր հանրահավաքը կլինի մայիսի 4-ին՝ Ազատության հրապարակում, որի ընթացքում էլ կխոսեն իրենց հետագա անելիքների մասին. «Ռուս-թուրքական դաշինքն արդեն մոտավորապես 100 տարի գործում է հայ ժողովրդի դեմ: Այսօր մենք գործ չունենք առանձին ռուսական իմպերիալիզմի հետ: Ռուսական իմպերիալիզմը 1921 թվականին պայմանագիր է կնքել թուրքերի հետ մեր դեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան