Կստեղծվի Պաշտպանության նախարարության և ՏՏ ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր
Ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների և պաշտպանական գերատեսչության համագործակցության հեռանկարները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ղեկավարները և ԻՏՁՄ ներկայացուցիչները հանդես են եկել համագործակցության շուրջ գործնական առաջարկություններ:
Առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները համատեղ ուսումնասիրելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել հետագա աշխատանքները շարունակել աշխատանքային խմբերով` ձևավորելով պաշտպանության նախարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց