Վարչապետը Հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ի դեմս ԴԱՀԿ ապահովող ծառայության՝ Հայաստանում այսօր գործում է կայացած գերատեսչություն, որն արդյունավետ իրականացնում է իր առջև դրված խնդիրները:
Ներկայացնելով ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմեն Հարությունյանին և նշելով, որ նա աշխատել է Հարկադիր կատարման ծառայությունում՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ պարոն Հարությունյանն իր փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման և բարեփոխումները շարունակելու գործին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Արմեն Հարությունյանին և արդյունավետ աշխատանք մաղթել:
Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին՝ վստահության համար և նշել, որ անցած տարիների ընթացքում կառույցն առավելագույն ջանքեր է ներդրել՝ առաջադրված խնդիրները կատարելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Նա շնորհավորել է Արմեն Հարությունյանին նշանակման առթիվ և մաղթել հաջողություններ:
Իր հերթին Արմեն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար, ընդգծել, որ քաջ գիտակցում է Հարկադիր կատարման ծառայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և վստահություն հայտնել, որ օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման միջոցով հնարավոր կլինի էլ ավելի բարձրացնել ԴԱՀԿ ապահովող ծառայության գործունեության արդյունավետությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր