2015թ-ին գրանցվել է 1488 ապրանքային նշան
2015թ. ազգային ընթացակարգով Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 1895 հայտ (1340-ը` ազգային հայտատուներից): Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ապրանքային նշանների 1 878 հայտով կատարվել է նախնական փորձաքննություն: Հետ է կանչվել 28 հայտ, 148 հայտով կայացվել է ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում:
Ըստ ԱՎԾ-ի՝ գրանցվել է 1488 ապրանքային նշան (1039-ը՝ ազգային հայտատուների անուններով): Նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակում ՀՀ նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 3 149 ծանուցում: Միջազգային ծանուցումներով կայացվել է 1921 որոշում ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ, նախնական մերժման մասին՝ 600, իսկ վերջնական մերժման մասին` 599 որոշում: ՀՀ-ից ներկայացվել է միջազգային գրանցման 20 հայտ:
Հրապարակված տվյալների համամձայն՝ 2015թ. ազգային ընթացակարգով Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 38 արդյունաբերական նմուշի հայտ, (29-ը՝ ազգային հայտատուներից), որոնցից 32-ը ստացել է վկայագիր: Արդյունաբերական նմուշների Հաագայի համաձայնագրի շրջանակում ՀՀ նշմամբ ստացվել է արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին 237 ծանուցում:
2015թ. պատրաստվել և իրավատերերին է հանձնվել 1 415 ապրանքային նշանների վկայագրեր, 77 գյուտի արտոնագրեր, 50 օգտակար մոդելների արտոնագրեր և 32 արդյունաբերական նմուշների վկայագրեր: Ապրանքային նշանների պետական գրանցամատյանում կատարվել է 160 փոփոխություն:
2015թ., որպես պետական տուրք, ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 485.9 մլն. դրամ: 2014թ. համեմատ գանձված գումարների չափը ավելացել է 58.4 մլն. դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան