Փոփոխությունների միջոցով լուծվել են իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրներ. Թ. Ավետիսյան
Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում արված փոփոխությունները բերել են գործատու-աշխատող իրավունքների պաշտպանության տեսանկյունից ավելի հավասարակշիռ կարգավորման,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել 2015թ. հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:
Նա նշեց, որ օրենսգրքում արված փոփոխությունների միջոցով լուծվել են իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրներ, բացի այդ կարգավորվել են Հայաստանի՝ միջազգային պայմանագրերով ստանձնած որոշ պարտավորություններ:
Թ. Ավետիսյանի խոսքով, օրենսդրական փոփոխությունների միջոցով կարգավորվել է մինչև 14 տարեկանների աշխատանքի իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունները, աշխատանքային պայմանագրի բովանդակությունը, նոր պահանջ է սահմանվել, որ աշխատանքային պայմանագրում նշվի ամենամյա արձակուրդի տեսակը, տևողությունը, որոշ լուծումներ են առաջ քաշվել առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար:
Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետը հայտնեց նաև, որ կային կետեր, որոնք ընդհանրապես հանվել են: Նա նշեց նաև, որ 2017 թվականի հունվարի 1-ից հանվելու է աշխատանքային գրքույքի կիրառման պահանջը:
«Ենթաօրենսդրական կարգավորումներով սահմանվելու է աշխատանքային գրքույկներում ներառված տեղեկատվությունը լիազոր մարմնին փոխանցելու կարգը: 2019 թվականի հունվարի 1-ին աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը սահմանված կարգով կներառվի պետական համապատասխան շտեմարան»,- ասաց Թադևոս Ավետիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան