3 օրում Հայաստանում գրանցվել է 38 ՃՏՊ, 7 մարդ զոհվել է
Ապրիլի 29-ից մայիսի 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել է 37-ը: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Ըստ աղբյուրի, բացահայտվել է գողության` 17, խարդախության` 28, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման և մաքսանենգության` 2-ական, յուրացման, շորթման և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության 8 և խարդախության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 55-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: