Սպորտ 10:07 02/05/2016

Վլադիմիր Մարգարյան. «Ադրբեջանցի մի քանի երկրպագուներ գոռում էին «Ղարաբաղ»

Հեղինակ` Հռիփսիմե Ղազարյան

Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին մնացել է քիչ ժամանակ: Սա այն շրջանն է, որն ամենալարվածն ու ամենապատասխանատուն է օլիմպիադա մեկնող մարզիկների համար: Մարզումներ, ուսումնամարզական հավաքներ, ծանրաբեռնված գրաֆիկ, ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն, անհանգստություն, սպասելիքներ, հույզեր…

Ռիոյին անհամբեր սպասող մարզիկներից մեկն էլ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն է, ով պատասխանատու այդ ստուգատեսին հանդես գալու իրավունքը նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտված օլիմպիական վարկանշային մրցաշարում: Մեզ հետ զրույցում 69 կգ քաշային կարգում հիանալի մրցելույթներ ունեցած մարզիկը խոսել է Թուրքիայի մրցաշարի, օլիմպիական խաղերի և մարզաձևին վերաբերվող մի շարք հարցերի շուրջ:

«Թուրքիայում մեզ բավականին լավ ընդունեցին: Որևէ խնդիր չենք ունեցել: Անվտանգության աշխատակիցները մեզ գրեթե ամենուր ուղեկցում էին, սակայն առանց նրանց էլ ենք շրջել քաղաքում` թե «Armenian Boxing Team» մարզահագուստով, թե առանց դրա: Մարզադահլիճում ևս լարվածություն չկար` բացառությամբ մի քանի դեպքերի, երբ ադրբեջանցի որոշ երկրպագուներ մենամարտերի ժամանակ գոռում էին «Ղարաբաղ, Ղարաբաղ»,- պատմեց հայ բռնցքամարտիկը:

Հիանալի հանդես գալով Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանշային մրցաշարի մի քանի փուլերում, ցավոք,  Վլադիմիր Մարգարյանը կիսաեզրափակչում պարտվեց իտալացի Վինչենցո Մանգիակապրեին: Նրա խոսքերով` մրցակիցը բավական փորձառու էր: Այնուհետև բրոնզե մեդալի համար պայքարում հայ բռնցքամարտիկն առավելության հասավ Մոլդովան ներկայացնող Վասիլի Բելուսի նկատմամբ:

«Նախկինում չէի հանդիպել Իտալիայի ներկայացուցչին: Նա տարիքով ավելի մեծ էր, շատ ավելի փորձառու, սակայն այնպես չէ, որ ինձ հաղթեց մեծ առավելությամբ: Մեր միջև շատ հետաքրքիր մենամարտ տեղի ունեցավ: Կարող եմ ասել, որ անցկացրածս բոլոր հանդիպումներից հենց իտալացու հետ մենամարտն է ինձ դուր եկել: Թեև պարտվեցի, բայց շատ հետաքրքիր դիմակայություն ստացվեց: Մոլդովացի մրցակիցը ևս շատ փորձառու էր: Մինչ ինձ հետ մենամարտելը նա հաղթել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս եկած մասնակցին: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել նրան և արժանանալ բրոնզե մեդալի»:

Վլադիմիր Մարգարյանն արդյունքներից գոհ է, բայց, կարծում է, որ կարող էր անել ավելին, իսկ մենամարտերից յուրաքանչյուրն էլ փորձի փոխանակման առումով շատ կարևոր էր:

«Միշտ էլ կարող ես ավելին անել, բայց, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Իմ մրցակիցները բոլոր փուլերում շատ ուժեղ էին: Դա ինձ համար էր նաև կարևոր` ուժերի փորձարկման տեսանկյունից: Այժմ պատրաստվում ենք Ռիոյի օլիմպիական խաղերին: Այս ամիսը մարզումային տեսանկյունից համեմատաբար թեթև կլինի: Կմնանք Հայաստանում, վերականգնողական վարժություններ կկատարենք: Մինչ այդ մեծ ծանրաբեռնվածությամբ էինք աշխատում, իսկ այժմ մարզվում ենք ավելի թեթև գրաֆիկով: Այնուհետև գլխավոր մարզիչը կորոշի, թե որ քաղաքում կանցկացնենք ուսումնամարզական հավաքը: Ամենայն հավանականության, կմեկնենք արտերկիր: Այս պահին դեռ ոչինչ պարզ չէ»,- նշեց Մարգարյանը:

Մինչ ամառային օլիմպիական խաղերը բռնցքամարտի ևս մեկ վարկանշային մրցաշար տեղի կունենա Ադրբեջանում, սակայն հասկանալի պատճառներով Հայաստանի հավաքականը չի մասնակցի այդ ստուգատեսին:

«Ադրբեջան մեկնելն այս պայմաններում անիմաստ է ու ռիսկային: Առավել ևս սա պարզապես վարկանշային մրցաշար է. ոչ աշխարհի առաջնություն է, ոչ էլ Եվրոպայի: Գուցե լուրջ մրցաշար լիներ, պատասխանատվությունը մեծ լիներ, մտածեինք մեկնելու ուղղությամբ, բայց հիմա կորցնելու ոչինչ չունենք: Հասկանալի է, որ մեզ պարզապես չեն թողի հաղթել որևէ մենամարտում: Այնտեղ պայքարում են, որպեսզի նմանատիպ մրցաշարերում որևէ հայ մասնակից չհաղթի` որքան էլ ուժեղ լինի, որքան էլ լավ մենամարտի: Թուրքիայում, օրինակ, մի փոքր այլ էր: Ճիշտ է, որոշակի վիճելի պահեր եղան մրցավարության հետ կապված, սակայն, ընդհանուր առմամբ, ես գոհ եմ: Իմ մարտերում ամեն ինչ արդար է ընթացել: Երբ հաղթել եմ, որևէ մրցավար այդ հաղթանակը չի խլել ինձանից»,- նշեց հայ բռնցքամարտիկը:

Ռիոյի օլիմպիական խաղերից Վլադիմիր Մարգարյանը մեծ ակնկալիքներ ունի, սակայն կարծում է, որ հաջողության գրավականը յուրաքանչյուր մարզիկի մոտեցման և աշխատասիրության մեջ է. «Անհնարին ոչինչ չկա: Թուրքիայում կայացած մրցաշարը ևս մեկ անգամ հաստատեց, որ դա իրոք այդպես է: Սկզբում մտածում էինք, որ այնտեղ կկարողանանք ամենաշատը 1-2 ուղեգիր նվաճել, բայց, փաստորեն, բերեցինք չորսը: Նախօրոք չեմ ցանկանում կանխատեսումներ անել, սակայն մեծ հույսեր ունեմ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կնախապատրաստվես: Կարևոր է պատրաստ լինել թե ֆիզիկապես, թե հոգեպես, իսկ դրա համար ունենք ընդամենը 2,5 ամիս: Հավատում ենք, որ ամեն ինչ լավ կլինի»:

Նրա հետ զրույցում պարզեցինք, որ կա մարզիկ, ում հետ վերջինս կցանկանար հանդիպել օլիմպիական խաղերի շրջանակներում:

«Եզրափակչում կցանկանայի հանդիպել աշխարհի կրկնակի չեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Դանիար Իլյուսինովի հետ: Նա 69 կգ քաշային կարգում լավագույնն է: Ինչու չէի ցանկանա ավելի վաղ փուլում հանդիպել նրա հետ, քանի որ, հնարավոր է, վստահության պակաս զգացվեր, բայց եթե այդ մենամարտը տեղի ունենա եզրափակչում, ապա, վստահ եմ, շատ հետաքրքիր, լարված ու դիտարժան հանդիպում կստացվի»,- ասաց Վլադիմիր Մարգարյանը:

Հայ բռնցքամարտիկի խոսքերով` Հայաստանում կան բոլոր պայմանները մարզաձևի զարգացման ու առաջընթացի համար: Մնացածն արդեն կախված է մարզիկի կատարած աշխատանքից: Վլադիմիրը պատրաստ է մնալ այստեղ, մարզվել, աշխատել և, իհարկե, հաջողությունների հասնել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:21
Հյուսիսային պողոտայի դիմաց ոստիկանների քաշքշուկի պատճառով լրագրող ուշաթափվեց
Սայաթ-Նովա փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման հատվածում կարմիր  և սև բերետավորները նախ փորձեցին բերման ենթարկել 24 news.am լրագրող Մերի...
Աղբյուր` Panorama.am
09:14
Չոր խոտի տուկեր՝ Կոմիտասում. Այստեղ իրավիճակը լարված է
Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում իրավիճակը լարված է։ Ոստիկանները բռնի կերպով ու ուժոց փորձում են բերման ենթարկել խաղաղ անհնազանդության մասանկից...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ փաստաբան Վարազդատ Հարությունյանին ոստիկանները բռնել են. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Անհամաձայնության խաղաղ գործողություններին հետևող, «Հինգ իրավապաշտպանների»...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ցուցարարին բերման ենթարկելու համար իրար հեծնող բեռետ տեսա՞ծ կայիք. Ռուբեն Մխիթարյան
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբության իր էջում հրապարակել է մի հատված անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններից...
Աղբյուր` Panorama.am
08:53
Զինվորի մորը նեղացրել են. Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին
Քաղաքացի Իշխան Գևորգյանը, որ մասնակցել է պատերազմին, միայնակ մետաղյա շղթայի օգնությամբ փակել է դեպի Բարեկամության տանող ճանապարհը։ Նա շղթայի մի...
Աղբյուր` Panorama.am
08:40
Փակ են նաև Տերյան, Բուզանդ, Վարդանանց փողոցները
Երևանում անհնազանդության մասնակից քաղաքացիներն ինքնաբուխ կերպով նորանոր փողոցներ են փակում։ Քիչ առաջ երիտասարդները աղբամանների օգնությամբ...
Աղբյուր` Panorama.am
08:32
Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները փողոցներ են փակել
Այսօր առավոտից Երևանի տարբեր հատվածներում մեկնարկել են քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Տևական ժամանակ փակ է Մյասնիկյան...
Աղբյուր` Panorama.am
08:30
Մայիսի 13-ի հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
23:13
Հանրապետության հրապարակը՝ հանրահավաքի ժամանակ թռչնի թռիչքի բարձրությունից
Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երրորդ հանրահավաքը, որին...
Աղբյուր` Panorama.am
23:11
Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ. Վալերի Օսիպյան
«Այս հանրահավաքը բազմահազարանոց է, էլ ավելի շատ են ժողովուրդը, մտահոգված են վաղվա օրով, Հայաստանի ճակատագրով»,- Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
22:48
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երրորդ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության հրապարակում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությմաբ կայացավ «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:30
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. Միքայել Սրբազան
«Աղոթում եմ, ցանկանում եմ, երազում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի, այդ ուղղությամբ էլ աշխատում ենք»,-...
Աղբյուր` Panorama.am
22:26
«Հաղթանակ, ոստիկանը մերն է» վանկարկումներ Երևանի մետրոպալիտենում
Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցների մի մասը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում բացականչում են. «Հաղթանակ, ոստիկանը մերն...
Աղբյուր` Panorama.am
22:16
Արմեն Չարչյանն չի շփվել Աննա Հակոբյանի 1 մլն դրամանոց ընթրիքին մասնակցած իր բարեկամուհու հետ
«Այո, իմ բարեկամուհի Նառա Չարչյանը մասնակցել է Աննա Հակոբյանի մասնակցած ընթրիքին, դա փաստ է։ Նառան իմ հարազատ քուրը չէ, իմ բարեկամուհին է,...
Աղբյուր` Panorama.am
21:06
Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է, նա պետք է հեռանա. Բագրատ Սրբազան
«Ես իմ ամբողջ հոգևոր ծառայության 30 տարին դրել եմ այս զոհասեղանին,  և չեմ խաբելու ձեզ, ժողվո՛ւրդ ջան»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազան. Պատրաստ եմ ստանձնել ցանկացած պատասխանատվություն
Անցած օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը երկու անգամ հանդիպել  է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ «Վերջինս,...
Աղբյուր` Panorama.am
20:29
Անցումային կառավարությունը և նրա սկզբունքները
«Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ.Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մենք հռչակել ենք չակնկալիքների պայքար, այսինքը շարժման արդյունքում չունենալ ոչ մի նյութական ակնկալիք, երբ մենք այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
«Անցնող վեց՝ և մասնավորապես չորս տարիները «նշանավորվել» են Արցախի կորստով, հազարավոր զոհերով, վիրավորներով, անհայտության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ սրբազան
«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստկանական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Գարեգին Երկրորդն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխգործակցությանը
Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
19:31
Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է. Գառնիկ Դանիելյանը՝ քաղբանտարկյալներին
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վ. Մելիքյան. Սահմանզատման նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական
«Ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասաց Դիվանգետների համահայկական խորհրդի անդամ Վահան Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
«Մեր տեղեկություններով մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ երեկ քաշքշման է ենթարկվել, սա մեր ամոթն է ուղղակի»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելիության վրա. Արամ Նիկոլյան
«Ես համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։ Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելության վրա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
«Վեհափառ Հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ, խոսում եմ, բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը,...
Աղբյուր` Panorama.am
18:01
Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում
Մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թովմաս ուրարակիր Առաքելյան. Այս շարժման մեջ շատ կարևոր է համբերությունը
«Երիտասարդները վաղուց միացած է, մենք վստահությամբ, հավատարմության շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության, ընդդեմ ստի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ
«Մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, բայց նրանք մտահոգ չեն երկրի այս վիճակով, այն մեղադրելու չէ։ Մտահոգ չեն և վերջ, այսպիսով՝ մտավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք
17:29 12/05/2024

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}