Էնրիկեն ուզում է մնալ կատալոնյան թիմում
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր է մինչև վերջ կատարել պայմանագրային պարտավորությունները: Այս մասին հաղորդում է sport.es-ը: Նշվում է, որ Չեմպիոնների լիգայից քառորդ եզրափակչում դուրս մնալը պաշտոնանկության պատճառ չէ: Կատալոնցիները դեռ կարող են հաղթել երկրի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետի պայմանագիրը «Բարսելոնի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան