ԵՄ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը. Հանձնակատար
Պրահայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին է ներկայացրել ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի համատեղ ջանքերը` ուղղված ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը, բանակցությունների վերսկսման համար բարենպաստ մթնոլորտ ձևավորելուն: Հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ժամանակ քննարկումների առանցքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն է եղել:
Շեշտվել է, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում: Յոհանես Հանը նշել է, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: