Ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք լինել, եթե պատերազմ է. Գագիկ Մելիքյան
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում խոսել է շփման գծում առկա վիճակի և Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ:
Հնարավոր բանակցությունների շուրջ հայկական կողմի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան՝ Գ. Մելիքյանը նշել է. «Բանակցային ճանապարհով հարցի լուծումից առաջին հերթին հրաժարվել է Ադրբեջանը՝ սանձազերծելով պատերազմ: Բայց ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք լինել, եթե պատերազմ է: Ադրբեջանն ասում է, որ համաձայն է փաթեթային լուծման, սակայն դրա այն մասը, որ ձեռնտու է իրեն: Նա ասում է ետ տվեք մեր հողերը, թե որտեղի՞ց է իրենց հողերը իրենք էլ չեն կարող պատասխանել: Վերջին հաշվով դա ցանկություն է և ամեն ցանկություն չի կարող իրականացվել, դա արդեն միջազգային հանրությանը նրանք չեն կարող ներկայացնել»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Ղարաբաղի անկախությունը ոչ ոք չի ճանաչի քանի դեռ չի ճանաչել Հայաստանը, Մելիքյանը նշել է, որ պետք է նայել, թե դա հիմա անելը որքան է նպատակահարմար և ինչ կտա:
Ըստ նրա, եթե Ղարաբաղի ճանաչումը պետք է հանգեցներ լայնամասշտաբ պատերազմի, ապա դա մեզ պետք չէր: Մենք հիմա բացարձակապես այլ վիճակում ենք, քանի որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, գնաց պատերազմի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը