ԸՕ նախագծի շուրջ քննարկումները ԱԺ-ում շարունակվում են՝ առանց «հատուկ հրավերի»
Ապրիլի 28-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները խորհրդարանում շարունակվում են: Այդ մասին Panorama.am-ին ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Երեկ էլ ենք քննարկել օրենսգրքի նախագգիծը, այսօր էլ պատրաստվում ենք Ազգային ժողովում քննարկել օրինագիծը հոդված առ հոդված: Ընտրական օրենսգիրքը ոչ միայն քաղաքական փաստաթուղթ է, այլ նախ և առաջ նաև իրավական փաստաթուղթ է, հետևաբար պետք է նաև իրավական առումով նայել», -ասաց Սահակյանը:
Քննարկումը, նրա խոսքով, տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում, որտեղ ներկա են եղել հանձնաժողովի անդամները: «Խմբակցություններին հատուկ հրավեր չի եղել», -ասաց նա:
Պատգամավորը չասաց, թե արդյոք սպասվում են մեծ փոփոխություններ ԸՕ նախագծում. «Քննարկենք, ավարտենք, հայտնի կլինի»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն հապճեպորեն ընդունեց Ընտրական օրենսգիրքը
- Ընդդիմադիրների առաջարկները կընդգրկվեն ԸՕ նախագծում. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը