Հնդկաստանի Թելանգանա նահանգում շոգից մահացել է 219 մարդ
Հնդկաստանի հարավում գտնվող Թելանգանա նահանգում շոգից մահացել է 219 մարդ: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Times of India-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում ապրիլի սկզբից սկսած շոգ եղանակի պատճառով մահացել է մոտ 300 մարդ:
Թելանգանայում վերջին օրերին մահացել է 41 մարդ: Առավել շատ մահվան դեպքեր են արձանագրվել Նալգոնդայի շրջանում՝ 76 մարդ:
Օդերևութաբանական ծառայությունից զգուշացրել են, որ ևս երկու օր բարձր ջերմաստիճանը կպահպանվի: Մի շարք նահանգներում կանխատեսվում է 41-45 աստիճան տաքություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը