Այս տարվա սկզբից աշխարհում զոհվել է 40 լրագրող. Ուսումնասիրություն
Press Emblem Campaign հասարակական կազմակերպությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն 2016-ի սկզբից աշխարհի 18 երկրում սպանվել է 40 լրագրող: Այս մասին գրում է russian.rt.com-ը:
ՀԿ-ն կոչ է արել ուժեղացնել լրագրողների պաշտպանությունը հակամարտությունների գոտիներում և պայքարը հանցագործությունների անպատժելիության դեմ:
Այժմ հակամարտությունների գոտիներում ամեն ամիս զոհվում է միջինը 10 լրագրող: Համեմատության համար նշվում է, որ նախորդ տարի 12 ամսում զոհվել է 135 լրագրող:
Press Emblem Campaign տվյալներով, 2016-ին ԶԼՄ-ների աշխատողների համար առավել վտանգավոր երկրներից են Աֆղանստանը, Մեքսիկան, Յեմենը, Իրաքը, Թուրքիան, Սիրիան և Պաղեստինը:
ՀԿ-ի զեկույցում նշվում է, որ Մեքսիկայում և Հոնդուրասում լրագրողների սպանության դեպերքը ձեռք են բերում «հատկապես ճչացող» անպատժելիության բնույթ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը