Կանադայում անտառային հրդեհների հետևանքով մարդիկ տարհանվել են
Կանադայի Ալբերտա նահանգի իշխանությունները հրահանգել են անտառային հրդեհների պատճառով տարհանել քաղաքներից մեկի բնակչությանը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, պետք է տարհանվի 80 հազար մարդ:
Մինչ այդ քաղաքի հարավային մասում իրենց տները ստիպված լքել են 30 հազար մարդ: Հրդեհի տարածմանը նպաստում են շոգ ու չոր եղանակը: Քաղաքային միակ հիվանդանոցը փակ է կրակի մոտեցման պատճառով:
Քաղաքում աշխատում են ավելի քան 100 հրշեջներ, ինչպես նաև ուղղաթիռներ: Կանադայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին, ինչպես նաև հորդորել է հետևել տարհանման վերաբերյալ հրահանգներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան