Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Կարինա Իվանովային
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Ռուսաստանի գավաթի խաղարկության 4-րդ տուրում: Նրա թիմը՝ «Յուգրան» խաղում էր մոսկովյան «Յունոսի» հետ: Լիլիթ Մկրտչյանը մրցում էր Կարինա Իվանովայի հետ և պարտիայի 39-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հաջորդ տուրում «Յուգրան», որն ընթանում է 2-րդ տեղում, մրցակից չունի. թիմը կհանգստանա:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը