Մոսկվայում գազանաբար սպանել են լրագրողին
Մոսկվայում գազանաբար սպանվել է «Национальной службы новостей»-ի խմբագիր Ալեքսանդր Ռուբցովը: Նրա մարմինը դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերել է մայրը, ով որդու մոտ էր գնացել Կալուգայից:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, լրագրողի մարմնի վրա հայտնաբերվել է դանակի յոթ հարված: Բացի այդ, մարմնի վրա հայտնաբերել են նաև դաժան ծեծի հետքեր: Ռուբցովի գործընկերները նրա սպանությունը մասնագիտական գործունեության հետ չեն կապում:
Ենթադրվում է, որ սպանություն կատարած անձը լրագրողի ծանոթներից է եղել, և նրան բնակարան թույլ է տվել մտնել Ռուբցովը:
Նշվում է, որ նրան կհուղարկավորեն ծննդավայր Կալուգայում: Վերջին անգամ նա եթերում եղել է ապրիլի 29-ին: Սպանությունը կատարվել է մայիսի 3-ին: