ԱԻՆ համակարգում աշխատում է երեք տասնյակից ավելի սայլակավոր հաշմանդամ
«Երբ ինձ զանգեցին «Փյունիկ» հաշմանդամների միությունից ու ասացին, որ ԱԻ նախարարությունում աշխատանքի են ընդունելու սայլակավոր հաշմանդամների, չհավատացի… Մտածում էի, թե ինչպես կարող է Հայաստանում նման բան լինել: Բայց պարզվեց, որ կարող է»,-հիշում է ԱԻՆ աշխատակից Սևակ Մխիթարյանը:
««Արտակարգ քաղաք» է «արտակարգ բնակիչներով»: Այս աշխատանքն ինձ ինքնավստահություն տվեց: Երբ աշխատում ես, քեզ հասարակության լիարժեք անդամ ես զգում, չես մտածում, որ դու սահմանափակ կարողություններ ունես: Դու դառնում ես ինքնուրույն մարդ, լիարժեք ես զգում քեզ»,-ասել է Գոհար Նավասարդյանը:
Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այն սկիզբ է առել 1992 թ. մայիսի 5-ին, երբ եվրոպական 17 երկրներում միաժամանակ կազմակերպվեցին հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջոցառումներ: Նպատակն էր ուշադրություն հրավիրել նման մարդկանց համար կրթության և աշխատանքի հասանելիության խնդիրների վրա, ինչը տևական ժամանակ չէր արվում նույնիսկ շատ զարգացած երկրներում:
ԱԻ նախարարությունն առաջին պետական կառույցն է, որի համակարգում աշխատում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ։ Խոցելի խավից նրանք այսօր դարձել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման գործողությունների ակտիվ մասնակից` ներգրավված պլանավորման, քաղաքականության մշակման և բնակչության հետ աշխատանքի ոլորտներում։
ԱԻՆ-ից մանրամասնում են, որ աղետների ռիսկի նվազեցում ազգային պլատֆորմում ստեղծվել է առանձին թեմատիկ խումբ` հաշմանդամություն ունեցող անձանց համար, նրանց կարիքների ու խնդիրների բացահայտման, ԱՌՆ ոլորտում ներգրավման և որոշումների կայացման մեջ նրանց կարծիքների հաշվառման համար: Որոշում ընդունվեց ընդունել միայն սայլակներով տեղաշարժվող անձանց, քանի որ նրանք ամենախոցելիներից են:
Այդ նպատակով ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստեղծվել է 30 աշխատատեղ` բոլոր անհրաժեշտ պայմաններով: Ընթացքում պարզվել է, որ այն աշխատանքային պայմանները, որոնք առաջադրվել էին` լեզուների իմացություն, բարձրագույն կրթություն, համակարգչային հմտություններ, բավական դժվար էր կյանքի կոչել, որովհետև հաշմանդամներից շատերը զրկված են եղել կրթություն ստանալու, ազատ տեղաշարժվելու, աշխատանքային փորձ և հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից: Ուստի` ՀՀ ԱԻ նախարարի հանձնարարությամբ` նրանց նկատմամբ ցուցաբերվել է անհատական մոտեցում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը