Հունաստանում ընդդիմանում են «դագաղի կափարիչի վերջին մեխին»
Հունաստանում մեկնարկած զանգվածային եռօրյա գործադուլը կաթվածահար է արել հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արհմիությունները դեմ են դուրս եկել տնտեսական կոշտ քայլերին, որն առաջարկվում է պետությունը ճգնաժամից դուրս գալու համար:
Նրանք բողոքում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ, ինչի արդյունքում բարձր թոշակների չափը կնվազեցվի, իսկ միջին ու բարձր եկամուտներ ունեցող բիզնեսի հարկերը կհավասարեցվեն:
Հունաստանի մասնավոր սեկտորի խոշորագույն GSEE արհմիությունը այդ փոփոխությունները որակել է որպես «դագաղի կափարիչի վերջին մեխը» աշխատողների ու թոշակառուների համար:
Աթենքում չեն աշխատում մետրոն, տրամվայը, ավտոբուսները, երկաթուղային տրանսպորտը, լաստանավերը, որոնք մայր Հունաստանը կապում են կղզիներին:
Գործադուլը կշարունակվի մինչև կիրակի առավոտյան:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան