Յուրգեն Կլոպ. «Հանդիպման առաջին կես ժամը շատ զգացմունքային էր»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Վիլյառեալի» հետ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումից (3:0) հետո նշել է իր թիմի լավ խաղը: Վճռորոշ խաղում գերմանացի մասնագետի թիմը կհանդիպի «Սևիլիայի» հետ, որը, իր հերթին, երկու հանդիպման ընդհանուր արդյունքով առավելության է հասել Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ:
«Իմ թիմը փայլուն խաղաց,- Կլոպի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Հրաշալի մրցամարտ էր: Հանդիպման առաջին կես ժամը շատ զգացմունքային էր: Դա հիանալի էր: Հետո մենք կորցրեցինք կիրքը: Երկրորդ խաղակեսում ձգտեցինք զգացմունքայնորեն գործել, բայց խելացիորեն: Արդյունքում ամեն ինչ գերազանց ստացվեց»: