Ս. Եսայան. Հայաստանում ապրում է Հայրենական պատերազմի 850 մասնակից
Այս տարվա մայիսի 1-ի տվյալներով Հայաստանում ապրում է Հայրենական պատերազմի 850 մասնակից: Panorama.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը:
Նրա խոսքով, Հայրենական պատերազմին մասնակցած Հայաստանում ապրող ամենաերիտասարդ վետերանն այսօր 90 տարեկանն է:
Վետերանների շարքերը տարեցտարի նոսրանում են, նրանց թվում կան մարդիկ, ովքեր անկողնային հիվանդ են: Ս. Եսայանն ասում է, որ վետարանների առողջական ու սոցիալական խնդիրների լուծումը պետության ուշադրության կենտրոնում է:
Մեծ Հաղթանակի 71-րդ տարեդարձը նա ու մի քանի վետերաններ տոնելու են Սանկտ Պետերբուրգում: Հույս ունեն այնտեղ տեսնել զինակից ընկերներին:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմին, Ս. Եսայանը հիշեցրեց հայտնի տողերը. «Ու եթե հանկարծ մրրիկ բարձրանա, մայիսի 9-ով պիտի վերջանա»:
Հարակից հրապարակումներ`
- Դեղորայքների ստացումը դեռ մտահոգություն է վետերանների համար
- Հայրենական մեծ պատերազմի 50 վետերաների առողջարանային բուժման ուղեգրեր կտրամադրվեն