Ռուսը ոչխարի կաշին մագաղաթից չտարբերեց. Լ. Շիրինյան
Այս հարցը ոչ ռազմական լուծում չունի, քանի որ տարածքային ամբողջությունը չի կարող հավասար լինել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին:
«Եթե այս երկուսը դրվում են իրար հետ, ապա դա բերում է բախումի, պատերազմի, բայց դրանից մենք չպիտի վախենանք, այլ համապատասխան ձևով պետք է լուծումներ գտնենք»,- նշեց քաղաքագետը:
Լրագրողների հարցին, թե ինչ սպասել մայիսի 9-ին՝Շիրիյանն ասաց 90-տոկոսով կարելի է ասել, որ ոչինչ չի լինի, բայց պետք է պատրաստ լինել:
Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչմանը, նա գտնում է, որ անպայման պետք է ճանաչել. «Արցախի անկախության ճանաչումը պատերզամի պատճառ չի կարող լինել, բայց քարոզչամիջոցներում կարող է լինել պատրվակ: Կարծում եմ ՀՀ-ն պետք է Արցախի անկախությունը ճանաչի Արցախի սահմանադրությամբ հռչակված սահմաններով՝ որպես ամբողջական միավոր»:
Ըստ քաղաքագետի՝ սա ձեռնտու չէ առաջին հերթին Ռուսաստանին, քանի որ նա զրկվում է միջնորդի դերով վերադառնալու հնարավորությունից:
«Եթե մի ռուսամոլ կարծում է, որ ռուսը կգա կկանգնի մեր կողքին, թուրքի դեմ դուրս կգա սխալվում է, քանի որ նա ոչխարի կաշին մագաղաթից չի տարբերում»,-հավելեց նա: