Մոսկվան վրաց-ամերիկյան զորավարժությունները սադրիչ է անվանել
Մոսկվան ԱՄՆ-ի և Վրաստանի համատեղ Noble Partner 2016 զորավարժությունները սադրիչ քայլ է համարում, որը Անդրկովկասում ռազմաքաղաքական իրավիճակի գիտակցական լարում է: Rbc.ru կայքի հաղորդմամբ, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Մոսկվայում կարծում են, որ Վաշինգտոնն ու դաշնակիցները «աջակցում են Թբիլիսիի ռևանշիստական ձգտումներին»: Հայտարարության մեջ մեջբերվում են Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլիի արտահայտություններն այն մասին, որ «երկրի տարածքի մի մասը օկուպացված է, Վրաստանի զինուժի առաքելությունն առայժմ կատարված չէ և Վրաստանը հույս ունի ստանալ գործընկերների՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների աջակցությունը»:
Վրաստանի ՊՆ տվյալներով, այս տարի մայիսի 11-ից 26-ն անցկացվելիք զորավարժություններին կմասնակցի 1,3 հազար զինծառայող, այդ թվում 650 ամերիկացի, 150 բրիտանացի և 500 վրացի պայմանագրային զինծառայող: Ծրագրվում է օգտագործել մի քանի ամերիկյան ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ, M1A2 Abrams տանկեր և M2 Bredley հետևակի մարտական մեքենաներ: