Պելլեգրինի. «Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելը շատ կարևոր է»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին հայտարարել է, որ թիմից իր առաջիկա հեռացումը չի ազդում մրցաշարային աղյուսակում այն տեղն զբաղեցնելու մոտիվացիայի վրա, որն իրավունք կտա ակումբին՝ հանդես գալու Չեմպիոնների լիգայում:
«Եթե չհայտնվենք լավագույն քառյակում, ինձ համար դա ողբերգություն կլինի: Ահա թե ինչու էի ասում, որ անցած մրցաշրջանը, որում ոչինչ չնվաճեցինք, ողբերգություն չէր: Դա, իհարկե, լավ մրցաշրջան չէր, սակայն մեծ ակումբների համար ամենածանրը Չեմպիոնների լիգայի ուղեգրի բացակայությունն է:
Իհարկե, կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելը շատ կարևոր է: Հեռանում եմ, սակայն անհանգստանում եմ, որպեսզի թիմը եզրագիծը հատի քառյակում, որովհետև ուզում եմ մրցաշրջանը հնարավորինս լավ ավարտել»,- ասել է Պելլեգրինին: