Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել
Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը: Ռիա նովոստին գրում է, որ նա հայտնել է Սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահի ու դաշնային կանցլերի պաշտոնից հեռանալու մասին:
Քաղաքական գործչի խոսքով, հրաժարական տալու որոշման վրա ազդել է կուսակիցների շրջանում իր քաղաքականությանն աջակցության բացակայությունը:
Նա իր հայտարարության մեջ համոզմունք է հայտնել, որ Ավստրիան «կհաղթահարի բոլոր դժվարությունները և ապագայում կդառնա ուժեղ պետություն»:
Վերներ Ֆայմանն Ավստրիայի կանցլերն էր 2008 թվականից: