Ազատ ոճայիններն ուղեգրեր չնվաճեցին
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարին Հայաստանը ներկայացել էր ազատ ոճային երեք ըմբիշներով` Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ) և Մուսա Մուրթազալիև (86 կգ):
Աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով պարտվեց ամերիկացի ըմբիշին, իսկ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը 0:4 հաշվով զիջեց գերմանացի Վիլյամ Հարթին:
74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով: Նա որակավորման փուլում 11:0 հաշվով հաղթեց բելառուս Անդրեյ Կարպաչին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթում էր Իսպանիայի ներկայացուցիչ Թայմուրազ Ֆրիև Նասկիդաևին, սակայն պարտվեց 8:18 հաշվով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը