Թող չարախոսները տեսնեն, որ մեր այսօրվա զինվորները մեզնից լավ են կռվում. Բեկ
18-20 տարեկան հայ զինվորը զարմանալի ոգի ունի: Այսօր Հաղթանակի զբոսայգում Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Աննկուն ծռեր» ջոկատի հրամանատար, «Արծիվ» մահապարտների գումարտակին զինվորագրված Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը, ով ապրիլի 2-21-ը եղել է Արցախում՝ առաջնագծում:
«Ճիշտ է կամավորականների այցն առաջնագիծ մեր զինվորներին ավելի ոգևորեց, սակայն բաներ կան, որ մենք էինք արդեն առաջնագծում սովորում իրենցից: Մեր այսօրվա երեխաները կարողացան մեզ ճիշտ փոխարինել և այս հաղթանակը կպահեն դարերով»,-նշեց նա:
Բեկի խոսքերով՝ մենք այսօր կայուն բանակ ունենք, իսկ զինվորի առաջնային խնդիրն այժմ ավելի շատ զգուշություն ցուցաբերելն ու ինֆորմացիային ճիշտ տիրապետելն ՝ հակառակորդին հակահարված տալու համար:
«Մի տարի առաջ, երբ մարդիկ քաղաքում ասում էին, որ այսօրվա սերունդը չի կռվի, հիմա թող այդ չարախոսները տեսնեն, որ նրանք մեզնից լավ են կռվում»,-ավելացրեց Աղաբեկ Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը