Բուսկետս. «Պետք է խաղանք միայն հաղթանակի համար»
«Բարսելոնի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը շեշտել է, որ մրցաշրջանի վերջում դժվար է թիմից ֆունկցիոնալ առումով 100 տոկոսանոց պատրաստականություն ակնկալել: Հիշեցնենք, որ Պրիմերայի վերջին տուրից առաջ «Բարսելոնը» մեկ միավորով է գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Ռեալին» և պետք է խաղա «Գրանադայի» հետ:
«Մենք պարտավոր ենք հաղթել վերջին տուրում, որպեսզի չեմպիոն դառնանք,- Բուսկետսի խոսքերը մեջբերել է «Football Espana»-ն:- Չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, որ «Գրանադան» կարողացել է պահպանել տեղն ուժեղագույնների առաջնությունում: Դա ոչինչ չի փոխում, որովհետև մենք պետք է խաղանք միայն հաղթանակի համար: Մրցաշրջանի այս հատվածում դժվար է 100 տոկոսանոց մարզավիճակում լինել: Այո, պատրաստվելու համար մենք շատ ժամանակ ունենք, սակայն ես կգերադասեի հանդես գալ Չեմպիոնների լիգայում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը