Իմ որդիներն հիմա էլ առաջնագծում են և լուրջ ծրագրեր են իրականացնում. Գագիկ Խաչատրյան
«Պատերազմի ժամանակ, իհարկե, ավելի ցայտուն է դառնում սոցիալական բևեռվածությունը, բայց նորմալ հարաբերությունների մեջ դրանք համադրելի չեն: Միշտ կարելի է գտնել նման համեմատություններ, որոնք իրականության մեջ համադրելի չեն: Իհարկե, ես կարծում եմ, որ այս ահին նման թեմաներ շոշափելը կոռեկտ չէ», -այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են:
Նրա խոսքով, սոցիալական հավասարություն ստեղծվում է տարիների ընթացքում: Շ
«Ցանկացած մարդ, ով կարողանում է, պետք է իր օժանդակությունը ցուցաբերի: Պետք է այդպես անի նաև կառավարությունը: Իսկ պատերազմի ժամանակ, դուք տեսաք, թե օժանդակությունների ինչ ալիք բարձրացավ. ով հնարավորություն ունի, ցանկություն հայտնեց օգնել», -նկատեց նախարարը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Գագիկ Խաչատրյանի որդիներն առաջնագծում եղե՞լ են, ինչին նախարարը պատասխանեց. «Իմ որդիները միշտ էլ եղել են առաջնագծում, հիմա էլ այնտեղ են և լուրջ ծրագրեր են իրականացնում: Բայց ցավոք սրտի, դրա մասին չեմ կարող ասել»:
Ինչ վերաբերում է նախարարի հայտարարգրած ունեցվածքին, որի մասին հիշեցրեց լրագրողը, ապա ըստ Խաչատրյանի, «պետք է վախենալ ոչ թե հայտարարագրված գումարներից, այլ չհայտարարագրված գումարներից»:
«Եթե ես հայտարարագրել եմ, ուրեմն նշանակում է, գիտեմ՝ ինչ եմ հայտարարգրել», -հավելեց նախարարը՝ վստահեցնելով, որ ինքն իր ունեցվածքը կուտակել է երկար տարիների աշխատանքով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը