Զիդան. «Ամեն ինչ կարող է պատահել»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Վալենսիայի» հետ խաղից հետո (3:2) հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Պրիմերայի վերջին տուրում միայն «Ռեալը» հնարավորություն ունի՝ խլելու չեմպիոնությունը «Բարսելոնից», քանի որ միայն մեկ միավորով է զիջում կատալոնյան թիմին:
«Մենք պետք է շարունակենք հաղթել, իսկ «Գրանադան» պետք է ցուցադրի իր խաղը: Հնարավորը կանենք, որպեսզի հաղթենք: Կա միայն մեկ խաղ, և ամեն ինչ կարող է պատահել: Ֆուտբոլում ոչինչ հնարավոր չէ կանխատեսել, ուստի կպայքարենք մինչև վերջ,- Զիդանի խոսքերը մեջբերել է AS-ը:- Հիմա մտածում ենք միայն «Դեպորտիվոյի» հետ խաղի մասին, իսկ հետո 15 օր կունենանք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչին նախապատրաստվելու համար:
Մեր խնդիրը կատարել ենք ու հիմա զբաղեցնում ենք երկրորդ տեղը: Հաղթել ենք անընդմեջ 11 խաղում և կգնանք մինչև վերջ: Կձգտենք երկու մրցանակն էլ նվաճել:
«Վալենսիայի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսում դժվարություններ ունեինք, բայց, այդուհանդերձ, լավ խաղացինք: Կասիլյան հսկայական աշխատանք կատարեց ու ապացուցեց, որ կարող է փոխարինել Նավասին: Բենզեմայի համար հեշտ չէր, քանզի նա դեռ լավագույն մարզավիճակում չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը