Լուիս Էնրիկե. «Ամեն ինչ կվճռվի «Գրանադայի» հետ խաղում»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ իր թիմն արժանի է հաղթանակին Իսպանիայի առաջնությունում: Պրիմերայի 37-րդ տուրում «Բարսելոնը» 5:0 հաշվով ջախջախել է «Էսպանյոլին» և մեկ միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Ռեալին»:
«Կարծում եմ՝ լավ խաղացինք,- Լուիս Էնրիկեի խոսքերը մեջբերել է AS-ը:- Լինում են պահեր, երբ բոլոր թիմերն ու ֆուտբոլիստներն առավելագույնս լարված են: Մենք հաղթահարում ենք դա: Ենթադրում եմ, որ օրինակելի ենք խաղացել և հարձակման գծում, և պաշտպանությունում: Չեմ հիշում, որ մրցակիցը որևէ պահ ստեղծած լինի: Իսկ մենք լավ հնարավորություններ ունեցանք: Ամեն ինչ կվճռվի «Գրանադայի» հետ խաղում, սակայն համարում եմ, որ արժանի ենք չեմպիոնի կոչմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը