Յուրգեն Կլոպ. «Եվրոպայի լիգան «Լիվերպուլի» համար միակ ճանապարհն է դեպի Չեմպիոնների լիգա»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ ակումբի համար եվրոպական ակումբային մրցաշարում հայտնվելու միակ հնարավորությունը Եվրոպայի լիգայում հաղթելն է. եզրափակչում անգլիական թիմը խաղալու է իսպանական «Սևիլիայի» հետ: Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլն» զբաղեցնում է 8-րդ տեղը՝ վերջին տուրից առաջ 6-րդ տեղից հետ մնալով 2 միավորով:
«Ես չեմ մտածել, թե մրցաշրջանի ավարտից հետո որ տեղում կլինենք, երբ նոր էի եկել «Լիվերպուլ»,- Կլոպի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Չեմպիոնների լիգայում հայտնվելու մեր միակ հնարավորությունը Եվրոպայի լիգայում հաղթելն է: Հենց այդ մրցաշարի պատճառով է, որ հիմա ընդամենը 58 միավոր ունենք: Հնարավոր է, որ դեռ կկարողանանք գրավել 6-րդ տեղը, բայց դա կախված է նաև մյուս թիմերի արդյունքներից: Ամեն դեպքում՝ ուրախ կլինեմ, եթե վերջին տուրում հաղթենք»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը