Որոշ պատգամավորների հետ մենք ճանապարհ չունենք անցնելու. Սեյրան Օհանյան
«Այն մարդիկ, որոնք որ փորձել են ամբողջությամբ պատմել, հենց նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու», -այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերում այն բանին, որ Ազգային ժողովում փակ հանդիպումից հետո որոշ պատգամավորներ ներկայացրել են հանդիպման մանրամասները:
«Սա՛ է մեր իրականությունը: Կարծում եմ, որ պատգամավորների մեծամասնությունն իրենց պարտականությունները կատարում են: Այն մարդիկ, որոնք որ փորձել են ամբողջությամբ պատմել, հենց նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու, ինչի ուղղությամբ համապատասխան աշխատանք տարվում է:
Բայց մեծամասնությունը՝ ոչ միայն պատգամավորները, մարդիկ, հայ ժողովուրդը հոյակապ հիանալի ժողովուրդ է: Յուրաքանչյուրի հետ մենք պետք է կարողանանք աշխատել և յուրաքնաչյուրի տեղը գտնենք՝ մեր երկիրը ավելի զարգացած դարձնելու համար»,- հավելեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը