Սիմեոնե. «Ֆուտբոլիստներին ասել եմ, որ հպարտանում են նրանց նվաճումներով»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Լևանտեի» հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Այդ պարտությունից հետո մադրիդցիներն առաջնության ավարտից մեկ տուր առաջ կորցրել են չեմպիոն դառնալու հնարավորությունները:
«Ֆուտբոլիստներին ասել եմ, որ հպարտանում եմ նրանց նվաճումներով: Պետք է ձգտենք առաջնությունն ավարտել երկրորդ հորիզոնականում: Եթե չկարողանանք արծաթ նվաճել, կբավարարվենք բրոնզով,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Վայելում ենք այս մրցաշրջանը: «Ատլետիկոն» կրկին կարողացավ մրցակցել «Ռեալի» ու «Բարսելոնի» հետ, և մենք գոհ ենք դրանից:
Ակնհայտ է, որ այսօր ինչ-որ բան չէր բավարարում մեզ: Ցավալի է, բայց ես ուրախ եմ, որ մինչև նախավերջին տուրը պայքարեցինք չեմպիոնի կոչման համար: «Լևանտեն» արժանի էր այս հաղթանակին: Շատ բարձր եմ գնահատում այդ թիմին: Իսկ «Բավարիայի» նկատմամբ երեքշաբթի տոնած հաղթանակը չի կարող արդարացում լինել այս պարտության համար»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը