Եթե ինձ վիճակված է, ապա կընդունեմ տանջանքները մինչև մահ. Սիրիայի առաջին տիկնոջ մասին
Ժամանակը ցույց է տվել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի քաջությունը չի զիջում նրա գեղեցկությանը, գրում է asialive.info-ն:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2013-ին երբ ահաբեկիչները ներխուժել էին գլխավոր շտաբ, որը գտնվում է նախագահական տան կողքին, համաշխարհային ԶԼՄ-ները շտապել էին հայտնել, որ Դամասկոսը ընկել է:
Նախագահի տան մեջ լսվել էին արկակոծության ձայներ, ավագ որդին, որը դպրոցական է, որոշել է, որ դասի չի գնա և զարմացել է, երբ մայրը սկսել է նախապատրաստել դասի գնալուն:
«Ինչպես թե, ինձ չե՞ս սիրում, այնտեղ կրակում են, ինձ կարող է սպանեն», -ասել է որդին, բայց մայրը պնդել է իրենը՝ «Դու դպրոց կգնաս հենց այն բանի համար, որ ես քեզ սիրում եմ: Չեմ ուզում եմ, որ իմ որդին վախկոտ մեծանա, դու պետք է կրթված լինես և ոչ թե այնպիսին, ինչպիսին մեզ ոչնչացնելու փորձ անողներն են»:
«Տիկին Ասման այս պատմությունը ներկայացրել է անձնական զրույցում, երբ ընդունել է մեզ նախագահական պալատում 2013-ին», -«Արգումենտի ի ֆակտի» պարբերականին պատմել է «Սուրբ Պավելի հոգևոր ժառանգություն» հիմնադրամի փոխնախագահ Միլա Ժուկովսկայան, որն արդեն տասը տարուց ավելի է համագործակցում է Սիրիայի հետ:
Սիրիայի նախագահի ընտանիքը ևս այս պատերազմում զոհեր է տվել. Ասադի հարազատ եղբայրը, որը սիրիական բանակի սպա էր, զոհվել է ահաբեկիչների դեմ պայքարում: Զոհեր կան սիրիական յուրաքանչյուր ընտանիքում:
«Պատերազմի ընթացքում ես հանդիպել եմ 4 հազարից ավելի ընտանիքներ. որոշների տներն են ոչնչացվել, մյուսների մերձավորներն են մահացել: Պատերազմում որդի կորցրած մայրը ինձ ասում էր. Այո, նրանք ահաբեկիչներ են, ինձանից խլել են որդուս, բայց ես ևս երկու որդի ունեմ նրանց տալիս եմ իմ հայրենիքին», -պատմել է Սիրիայի առաջին տիկինը:
Առաջին տիկնոջ գրասենյակը, ըստ աղբյուրի, գտնվում է Դամասկոսի կենտրոնական փողոցներից մեկում: Ցանկացած կարիքավոր կարող է մտնել առաջին տիկնոջ մոտ ընդունելության: Այդպես է պատերազմի այս տարիների ընթացքում:
Ասմա Ասադը տիրապետում է ֆրանսերենին, իսպաներենին: Ծնվել է Լոնդոնում, որտեղ նրա մայրը աշխատել է սիրիական դեսպանատանը, իսկ հայրը՝ որպես սրտաբան: Արձակուրդների ժամանակ ծնողների հետ այցելել է Սիրիա, որտեղ էլ ծանոթացել է Բաշար Ասադի հետ, որը 10 տարով մեծ է իրենից: Այնուհետև անկեղծացել է՝ «Մանկական ընկերությունը վերաճել է սիրո»:
2000-ին Բաշար Ասադը դարձել է Սիրիայի նախագահ և շուտով նրանք պսակադրվել են: Նրանք ունեն երկու որդի և մեկ դուստր:
«Անապատի վարդ» այսպես է թարգմանաբար նշանակում առաջին տիկնոջ անունը: Ասմա Ասադը սիրիացիների համար դարձել է համառության ու սկզբունքայնության խորհրդանիշ:
«Եթե ինձ վիճակված է, ապա ես ամուսնուս և երկրիս հետ կնետվեմ ինկվիզիցիայի խարույկը և կընդունեմ տանջանքները մինչև մահ», -ասել է Ասմա Ասադը իր հարցազրույցներից մեկում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը