Նախավարժանքի ժամանակ մահացել է կին դարպասապահը
Կամերունի «Ֆեմինա Սթարս» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ժանին Քրիստալ Ջոմնանգը նախախաղային մարզման ժամանակ կորցնելով գիտակցությունը մահացել է: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
26-ամյա մարզուհին, ցավոք, մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Նշվում է, որ երիտասարդ Ջոմնանգի մահվան պատճառը սրտի կաթվածն է, սակայն այս վարկածը դեռ պետք է հաստատեն բժիշկները:
Հիշեցնենք, որ վերջերս նման դրամատիկ սցենարով ընդհատվել էր կամերունցի ևս մեկ ֆուտբոլիստի կյանքը: Բուխարեստի «Դինամոյի» կիսապաշտպան Պատրիկ Էկենգը Ռումինիայի առաջնության «Վինտորուլի» հետ խաղի ժամանակ կորցրել էր գիտակցությունն ու հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը