Ռիվալդո. «Օլիմպիական խաղերի ժամանակ Ձեր կյանքը վտանգված կլինի»
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն բոլորին կոչ է արել 2016 թ. ամառային օլիմպիական խաղերի ժամանակ չմեկնել Բրազիլիա: Աշխարհի չեմպիոնի խոսքերով` երկրում գտնվելը բավական վտանգավոր կլինի: Ֆուտբոլիստը նման հայտարարություն է արել Ռիո դե Ժամեյրոյում տեղի ունեցած պատահարից հետո, երբ ավազակություն կատարած անձինք սպանել էին 17 ամյա աղջկա:
«Բոլոր նրանք, ովքեր մտադիր են ժամանել Բրազիլիա և ներկա լինել օլիմպիական խաղերին, կոչ եմ անում մնալ տանը: Այստեղ Ձեր կյանքը վտանգված կլինի»,- գրել է Ռիվալդոն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը